Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 փետրվարի 2025 թ.

N 283-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 724-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 683-Ն, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 723-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 785-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի «Երևան քաղաքում փողոց վերանվանելու մասին» N724-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «1.Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ հ.65 և հ.56 տնատիրություններից մինչև հ.152 և հ.175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը և նրան զուգահեռ նրբանցքները վերանվանել «Նորքի փողոց», «Նորքի փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.151 և հ.153 հասցեների հարակից տարածքից, Նորքի գերեզմանատան մոտով հասնում մինչև Գյուրջյան փողոցի սկզբնամաս), «Նորքի փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.122 հասցեի հարակից տարածքից, հատում Գ.Հովսեփյան փողոցը և շրջանաձև պտտվելով հասնում հ.9 հասցեի հարակից տարածք):»:

2. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Երևան քաղաքում Օհան Դուրյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 683-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «1.Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ՝ «Օհան Դուրյան փողոց» (սկսվում է Նորքի գերեզմանատան մոտից, ջրանցքին զուգահեռ հասնում՝ Երևանի Արգիշտի Առաջին արքային անվան հ.61 հիմնական դպրոց):»:

3. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքում Լուսինե Զաքարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 723-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց» (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, Օհան Դուրյան փողոցին զուգահեռ, հասնում հեռուստաաշտարակից արևելք ընկած անտառաշերտ), «Լուսինե Զաքարյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Լուսինե Զաքարյան փողոցի հ.98 հասցեից, հասնում մինչև հ.110 հասցե):»:

4. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մայիսի 23-ի «Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 785-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ՝ «Երեմ Վարդանյան փողոց» (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում՝ Այծեմնիկ Ուրարտուի փողոց), «Երեմ Վարդանյան փողոց, 1-ին նրբանցք (սկսվում է Նորքի 2-րդ փողոցի հ.32 հասցեի հարակից տարածքից, հասնում մինչև Երեմ Վարդանյան փողոցի հ.25 հասցեի հարակից տարածք):»:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. փետրվարի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան