Գլխավոր տեղեկություն
Համար
N 348-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 04.04.2022-17.04.2022 07.02.2025
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 348-Ա

«06» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արթուր Աբելյան Ալբերտի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշմամբ.

1. «Արթուր Աբելյան Ալբերտի» ԱՁ-ին՝ 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար տրամադրել Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի հ.25/3 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար ընթացիկ տարվա 1.500.000 դրամ տեղական տուրքը վճարված է:

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N 319-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան