Գլխավոր տեղեկություն
Համար
N 354-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 04.04.2022-17.04.2022 07.02.2025
Ընդունող մարմին
Երևանի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 354-Ա

«06» փետրվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Տիրուհի Դանիելյան Մկրտիչի» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ. 242-Ն որոշման հավելվածով.

1. «Տիրուհի Դանիելյան Մկրտիչի» ԱՁ-ին` 2025 թվականի հունվար ամսվա համար տրամադրել 02F685 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության հունվար ամսվա համար սահմանված 50.000 դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Սահմանել, որ «Տիրուհի Դանիելյան Մկրտիչի» ԱՁ-ն հունվար ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ. 242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան