ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 73-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Առանցք» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09200646) հետ 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական քառանկյուն խողովակների ձեռքբերում՝ 750,912 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Մեյլչիմփ սի/օ Դը Ռոքիթ Սայնս Գրուպ, ԷլԷլՍի ընկերության (Ատլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ 2025 թվականի հունվարի 10-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մարքեթինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 470 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00204456) հետ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 714,665 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
12.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |