հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
1966 թվականի սեպտեմբերի 14, N 378
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հարակից կանոնադրությունը։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966թ. սեպտեմբերի 14-ի N 378 որոշմամբ |
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ Սահմանադրության 51-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան, համարվում է միութենական-հանրապետական մինիստրություն և ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին ու ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը։
2. Իր գործունեության մեջ Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը ղեկավարվում է ՍՍՀՄ ու Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հրամաններով ու հրահանգներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ։
3. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության հիմնական խնդիրներն են.
ա) ոռոգիչ շինարարության իրականացումը, ոռոգման, չորացման և արհեստական ոռոգման սիստեմների վերակառուցումն ու դրանց ճիշտ շահագործման կազմակերպումը.
բ) հանրապետության ջրային ռեսուրսների հաշվառումը, դրանք հողերի ոռոգման և արոտավայրերի ջրարբիացման համար օգտագործելու նպատակով.
գ) ոռոգման, չորացման և ջրարբիացման սիստեմների կառուցվածքների կառավարումը, բացառությամբ առանձին ջրօգտագործողների տնօրինության տակ գտնվող ներքին տնտեսական նշանակություն ունեցող կառույցների ու շինվածքների.
դ) իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարումը և նրանց կողմից ջրային տնտեսության օբյեկտների շինարարության ու շահագործման պետական պլանի կատարման ապահովումը։
4. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը հիմնական խնդիրներին համապատասխան՝
ա) ապահովում է հանրապետության ոռոգման -մելիորատիվ կառույցների ֆոնդի շինարարությունը, պահպանումը, բարելավումն ու զարգացումը.
բ) իրականացնում է հանրապետության ջրային ռեսուրսների հաշվառումն ու ուսումնասիրումը հողերի ոռոգման և արոտավայրերի ջրարբիացման համար դրանք օգտագործելու նպատակով,
գ) կազմակերպում և իրականացնում է ջրառման, ջրաբաշխման և ոռոգման ջուրը մինչև տնտեսությունների (կոլտնտեսությունների, սովխոզների) սահմանները հասցնելու, օգտագործված և ավելորդ ջուրը հեռացնելու, ինչպես նաև ջրանցքներում ներծծվելու հետևանքով ոռոգման ջրերի կորուստը կրճատելու աշխատանքները.
դ) ապահովում է ջրային տնտեսության օբյեկտների ու մելիորատիվ միջոցառումների նախագծերի կազմումը, ինչպես նաև իրականացնում է դրանց կառուցումն ու անցկացումը կապիտալ ներդրումների հաշվին և պայմանագրային հիմունքներով՝ կոլտնտեսությունների, սովխոզների, պետական և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին.
ե) կազմակերպում և ղեկավարում է ոռոգման, չորացման և ջրարբիացման սիստեմների վերակառուցման, ինչպես նաև ներքին-տնտեսական նշանակություն ունեցող ոռոգման և չորացման ցանցի վերակառուցման, վերանորոգման ու մաքրման աշխատանքները՝ ըստ կոլտնտեսությունների և սովխոզների հետ կնքված պայմանագրերի.
զ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում ոռոգման, չորացման և արհեստական ոռոգման սիստեմների կապիտալ շինարարության և շահագործման, գիտահետազոտական և նախագծային աշխատանքների հեռանկարային ու տարեկան պլանների նախագծերը.
է) միջոցառումներ է իրագործում մելիորատիվ կառույցները և ոռոգման ու չորացման շինվածքները, գյուղական վայրերում առափնյա հողերը հեղեղումներից և աղաջրային հոսանքներից պաշտպանելու համար, բացառությամբ երկաթուղային ճանապարհների, կառույցների և այլ օբյեկտների, որոնց պաշտպանությունը հեղեղումներից և աղաջրային հոսանքներից իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ նրանք գտնվում են, ինչպես նաև այն քաղաքների ու ավանների, որոնց պաշտպանությունը հեղեղումներից և աղաջրային հոսանքներից մտնում է աշխատավորների դեպուտատների գործկոմների պարտականության մեջ.
ը) իրականացնում է աշխատանքներ աղիացած հողերի չորացման, ոռոգման և մելիորատիվորեն յուրացման ուղղությամբ.
թ) ղեկավարում է պլանային և հաշվառման-վիճակագրական աշխատանքների կազմակերպումը, կազմում է ֆինանսական պլանները և ապահովում է կառավարության կողմից հաստատված արտադրական ու ֆինանսական պլանների կատարումը.
ժ) ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, իրականացնում է վերահսկողություն ու ղեկավարություն նրանց ֆինանսական գործունեության նկատմամբ, ապահովում է կապիտալ ներդրումների հիմնական և շրջանառու ֆոնդերի ռացիոնալ օգտագործումը.
ի) շրջանառու միջոցները վերաբաշխում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև.
լ) վերահսկում և ապահովում է աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արդյունաբերական սանիտարիայի ուղղությամբ անցկացվող միջոցառումները.
խ) ապահովում է ջրատնտեսական շինարարության մեջ նոր տեխնիկայի, առաջավոր տեխնոլոգիայի ներդրումը, հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ծախսման առաջադիմական նորմաների արմատավորումը.
ծ) մշակում է միջոցառումներ գյուտարարության զարգացման ուղղությամբ, բազմակողմանի օգնություն է ցույց տալիս գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին, անցկացնում գյուտերի փորձագիտություն և ապահովում գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկների արմատավորումը.
կ) ապահովում է գործող օրենսդրության պահպանումը իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում, իրականացնում է միջոցառումներ սոցիալիստական սեփականության պահպանության ուղղությամբ, քննարկում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև ծագած վեճերը.
հ) վերահսկում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրա-տնտեսական գործունեությունը, կազմակերպում և վերահսկում է հաշվապահական հաշվառմանն ու հաշվետվությանը, քննարկում և հաստատում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվություններն ու բալանսները սահմանված կարգով անց է կացնում փաստաթղթային վերստուգումներ.
ձ) մշակում և իրականացնում է միջոցառումներ՝ հողերի և ոռոգման ու չորացման ցանցի հեղեղումների դեմ պայքարելու, ճահճացումը, աղտոտումը, ավազակալումն ու խճակալումը կանխելու ուղղությամբ.
ղ) ղեկավարում է ջրօգտագործման պլանների կազմումը և իրականացնում վերահսկողություն տնտեսությունների (կոլտնտեսությունների, սովխոզների և այլն) ներսում ջուրը ռացիոնալ օգտագործելու նկատմամբ.
ճ) ապահովում է պահպանական գոտիների (օտարացման գոտիների) և նրաց վրա գտնվող տնկարկների պատրաստումն ու շահագործումը.
մ) իրեն վերապահված իրավունքների սահմաններում քննարկում և հաստատում է տնտեսական միջոցառումների նախագծերն ու նախահաշիվները, կառույցների տիտղոսաթերթերը, ինչպես նաև հողերի ոռոգման ու չորացման և արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ այլ միջոցառումների նախագծերը, իր եզրակացությունը տալիս վերադաս կազմակերպությունների հաստատմանը ներկայացվելիք նախագծերի մասին.
ն) իրագործում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութա-տեխնիկական մատակարարումը, ղեկավարում է տնտեսական պայմանագրերի կնքումը և իրականացնում վերահսկողություն նրանց կատարման նկատմամբ.
շ) մշակում և հաստատում է ջրանցքների ու կառուցվածքների տեխնիկական շահագործման հրահանգներ ու կանոններ, ինչպես նաև շինարարական և նախագծա-հետախուզական աշխատանքներին վերաբերող նորմատիվներ ու հրահանգներ.
ո) իրականացնում է ղեկավարություն ու վերահսկողություն ստորերկրյա ջրերի օգտագործման համար հորատանցքների հորատման, սարքավորման ու շահագործման և գործող հորատանցքերի վերանորոգման աշխատանքների նկատմամբ, ջրօգտագործվող տնտեսությունների հետ կնքված պայմանագրային հիմունքներով.
չ) իրականացնում է կադրերի հաշվառումը, պատրաստումն ու տեղաբաշխումը, նշանակում և ազատում է ջրային տնտեսության աշխատողներին անմիջականորեն իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջոցով.
պ) կազմում է մինիստրության տնօրինության տակ գտնվող ոռոգման ու չորացման սիստեմների և կառուցվածքների հիմնական կադաստրը և վարում ընթացիկը.
ջ) արհմիութենական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցություն, ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները, իրավասության ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին, առանձին արտադրամասերին ու բրիգադներին շնորհում կոմունիստական աշխատանքի կոլեկտիվների կոչում, հաստատում աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արդյունաբերական սանիտարիայի կանոնները։
5. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը գլխավորում է մինիստրը։
Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրը՝
ա) Հայկական ՍՍՀ Սահմանադրության 48-րդ հոդվածին համապատասխան ղեկավարում է մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամբողջ գործունեությունը.
բ) Հայկական ՍՍՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին համապատասխան, ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրի հրամանների ու հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց՝ մինիստրության իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում դրանց կատարումը.
գ) նշանակում և պաշտոնից ազատում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների և մինիստրության ղեկավար աշխատողներին.
դ) սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և վերացնում է իրավասության ենթակա հիմնարկները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները.
ե) հաստատում է մինիստրության վարչությունների և բաժինների կանոնադրությունները, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները (ներքին կարգ ու կանոնը).
զ) վերացնում է իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների այն հրամանները, որոնք հակասում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներին, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներին ու կարգադրություններին, ինչպես նաև ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության հրամաններին ու հրահանգներին։
6. Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, բաղկացած մինիստրից (նախագահ), մինիստրի տեղակալներից, մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողներից։
Կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից՝ Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրի ներկայացմամբ։
Կոլեգիան իր նիստում քննարկում է մելիորացիայի և ջրային տնտեսության, պրակտիկ ղեկավարության, վերահսկողության ու կատարման ստուգման, կադրերի ընտրության, տեղաբաշխման ու պատրաստման հարցերը, լսում է մինիստրության և իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողների հաշվետվությունները, ինչպես նաև քննարկում է կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը։
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են մինիստրի հրամանով:
Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, առաջացած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ։ Կոլեգիայի անգամներն իրենց հերթին իրավունք ունեն բողոքարկելու Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին։
7. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը առաջավոր փորձը տարածելու նպատակով սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ կուսակցության և կառավարության կարևորագույն որոշումների մասին, ինչպես նաև քննարկվում են արտադրական-տնտեսական գործունեության հարցեր։
8. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանն առընթեր ստեղծվում է տեխնիկական խորհուրդ, որի կազմը հաստատվում է մինիստրի կողմից: Տեխնիկական խորհուրդը մինիստրին ներկայացնում է իր եզրակացությունները վարչությունների ու բաժինների կողմից մինիստրին ներկայացվելիք առաջարկների մասին, քննարկում է տեխնիկական վիճելի հարցերը, փորձագիտանք է կատարում մինիստրի հաստատմանը ներկայացված տեխնիկական նախագծերի ու նախահաշիվների վերաբերյալ։
9. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքները հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից։
10. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության սիստեմի մեջ են մտնում տնտհաշվարկով և ինքնուրույն բալանսով աշխատող «Հայջրշին» տրեստը, մելիորացման տրեստը, ոռոգման և ջրարբիացման սիստեմների վարչությունները, մեխանիկական ոռոգման վարչությունը, ստորերկրյա ջրերի վարչությունը, «Ջրմատ» վարչությունը, վերանորոգման-մեխանիկական գործարանը, ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտը, ջրային տնտեսության պետական նախագծային ինստիտուտը և ջրի համար, հորատանցքերի հորատման, սարքավորման ու վերանորոգման շին-մոնտաժային վարչությունը։
11. Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը ունի կնիք Հայկական ՍՍՀ պետական գերբով և իր անվանումով։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.11.1980, N 615 | 04.11.1980, N 378 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|