հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
20 հուլիսի 1981 թ. N 463
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 Թ. ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ՍՍՀՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 576 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1981 թ. հունիսի 23-ի «ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե կազմելու մասին» N 576 որոշմամբ նավթամթերքներով երկրի ժողովրդական տնտեսության մատակարարումը բարելավելու և այդ ճյուղի կառավարումը կատարելագործելու նպատակով.
ա) անհրաժեշտ է համարել կազմել ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե` ՍՍՀՄ պետմատին առընթեր Սոյուզգլավնեֆտի և միութենական հանրապետությունների նավթմատվաճի համապատասխան կազմակերպությունների բազայի վրա:
Այդ կապակցությամբ հանձնարարել է համապատասխան միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին սահմանված կարգով որոշումներ ընդունել միութենական հանրապետություններում նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտեներ կազմելու մասին.
բ) ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեի գլխավոր խնդիրներն են.
նավթամթերքներով ժողովրդական տնտեսության ժամանակին ու անխափան մատակարարման ապահովումը.
ժողովրդական տնտեսությունը նավթամթերքներով մատակարարելու և դրանք արտահանման համար մատակարարելու պլանների իրականացումը, ինչպես նաև այդ պլանների մշակմանը մասնակցելը.
ՍՍՀՄ նավթավերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության մինիստրության, տրանսպորտային և այլ մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ տրանսպորտի բոլոր տեսակներով նավթամթերքների փոխադրման պլանների մշակումը.
նավթամթերքների փոխադրման, պահման և բացթողման միջոցների ստեղծման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականություն վարելը.
խողովակաշար տրանսպորտի ցանցի զարգացումը` հաշվի առնելով նավթի վերամշակման ձեռնարկությունների տեղաբաշխումը և նավթամթերքների նկատմամբ տնտեսական շրջանների պահանջմունքների ապահովումը.
գործող նավթամթերամուղների, նավթաբազաների, տրանսպորտային և նորոգող ձեռնարկությունների, ավտոլցավորման կայանների և ճյուղի այլ օբյեկտների շահագործման և նորերի կառուցման ապահովումը.
ժողովրդական տնտեսությունը նավթամթերքներով մատակարարելու սիստեմի կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը և կատարումը.
վերահսկողությունը ժողովրդական տնտեսությունում նավթամթերքների ռացիոնալ ու խնայողաբար օգտագործման, ինչպես նաև բանեցված նավթամթերքների հավաքման նկատմամբ.
գ) հանձնարարել է ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեին ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել.
մեկամսյա ժամկետում առաջարկություններ այդ կոմիտեի կազմի և թվաքանակի, նրա կենտրոնական ապարատի կառուցվածքի ու հաստիքների և կոմիտեի կազմակերպման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ.
եռամսյա ժամկետում` կոմիտեի կանոնադրության նախագիծը.
դ) սահմանել է ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն մտցնել «ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե կազմելու մասին» հրամանագրի նախագիծը:
2. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. հունիսի 23-ի N 576 որոշմանը համապատասխան.
ա) անհրաժեշտ համարել Հայկական ՍՍՀ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե կազմելը.
բ) Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն մտցնել «Հայկական ՍՍՀ նավթամթերքների ապահովման միութենական-հանրապետական պետական կոմիտե կազմելու մասին» հրամանագրի նախագիծը:
3. Հանձնարարել նավթամթերքների մատակարարման գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ ներկայացնել կոմիտեի կազմակերպման հետ կապված առաջարկություններ` համաձայնեցված ՍՍՀՄ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեի, Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահի տեղակալ |
Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի տեղակալ |
Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |