Գլխավոր տեղեկություն
Համար
N 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2025 թվականի N 135-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 12 հավելվածի 1.18-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) N 12 հավելվածի 1.39-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 5-րդ ենթակետում «Բժշկական կշեռք» բառերը փոխարինել «Կշեռք» բառով.

3) N 13 հավելվածի 34.4-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնում «Տորսիոն կշեռք» բառերը փոխարինել «էլեկտրոնային կշեռք» բառերով, իսկ «Լաբորատոր և բժշկական պահարաններ» բառերը՝ «Լաբորատոր պահարաններ» բառերով.

4) N 13 հավելվածի 38-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 1-3-րդ, 39-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» 4-րդ և 11-րդ, 93-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

5) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«• Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական և մանկական ընդհանուր պրոֆիլի վիրաբուժական բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:

• Մարզային հիվանդանոցներում մեծահասակների ընդհանուր պրոֆիլի թերապևտիկ և մանկաբուժական ընդհանուր պրոֆիլի բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:

• Մարզային հիվանդանոցներում մեծահասակների վարակիչ հիվանդությունների և մանկական վարակիչ հիվանդությունների բաժանմունքները կարող են ծավալվել միևնույն բաժանմունքում, ընդ որում` բաժանմունքի սենյակները, կաբինետները, կառուցվածքով նախատեսված միավորները և դրանցում նախատեսված` կրկնվող սարքավորումները, բժշկական գործիքները և գույքը (պարագաները) կարող են ներկայացվել մեկ օրինակով, բացառությամբ միջամտությունների կաբինետների, որոնք պետք է լինեն առնվազն երկուսը` հստակ տարանջատված որպես մեծահասակների և մանկական: Այս դեպքում հիվանդասենյակները հստակ տարանջատվում են որպես մեծահասակների և մանկական:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: