Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-191-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1573
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության «հայտարարության հիման վրա» բառերը փոխարինել «` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով «յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:».

2) 3-րդ կետից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ» բառերը.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամտահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-191-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան