Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-177-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.27/68(802) Հոդ.1559
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

 

«Առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն այլ հարկային պարտավորության դիմաց կատարված հաշվանցման և (կամ) վերադարձի այն դեպքերում, երբ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարը գերազանցել է օրենքով սահմանված կարգով որոշվող համապատասխան գումարը, հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարի 50 տոկոսի չափով: Սույն մասում նշված դեպքում հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ հարկային պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է հարկի գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` ենթակա է գանձման թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը:»:

 

Հոդված 2. Օրենքի հավելված 1-ի 8.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8.4. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության և հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների մարմանը և (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան, ռիսկային չի համարվում: 2011-2012 թվականներին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցվում և (կամ) վերադարձվում են, եթե հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:

Ռիսկային համարվող հարկ վճարողների, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերությունով սահմանված գումարները գերազանցվելու դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարներն արձանագրվում են ուսումնասիրությամբ:

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով oրենքով սահմանված կարգով որոշվող` վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարների հիմնավորվածությունն արձանագրվում է սույն կարգի 6.1-րդ կետի «դ» ենթակետում նշված ստուգումներով (այսուհետ` ստուգում): Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվանցումների ուսումնասիրություն կամ ստուգում անցկացվում է նաև սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում:»:

 

 Հոդված 3. Օրենքի հավելված 1-ի 9.3-րդ կետից հանել «` հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-177-Ն