Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.01.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
20.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 164-Ա

«20» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Գագիկ Հայրապետյանի լիազորված անձ Վարդան Ջիլավյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվում է վարչարարություն:

Գագիկ Հայրապետյանի լիազորված անձ Վարդան Ջիլավյանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կայացված որոշումը, խնդրել է փոխհատուցել Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքի խախտման արդյունքում վերջինիս պատճառված վնասը:

Դիմումի առարկայի քննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել գնահատել և հետազոտել գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Եկմալյան փողոցի թիվ 4-12 հասցեների ձեռքբերող՝ Ա/Ձ Գագիկ Պապոյանի և Գագիկ Հայրապետյանի միջև կնքված՝ նշված հասցեներում կառուցվելիք շենքից բնակարանի նախնական առուվաճառքի պայմանագիրը, որպիսին 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումին կից չի ներկայացվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումի առարկայի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ապացույց և դրան առնչվող տեղեկատվություն ստանալ դիմումատուից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1․ Գագիկ Հայրապետյանի լիազորված անձ Վարդան Ջիլավյանի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Դ-162918-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ