ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 48-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 38,759,354 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության տնտեսական հզորացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 48-Ա որոշման |
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում տեղահանված բնակչության աջակցությունը: Իրականացվող ծրագրի նպատակն է տնտեսապես հզորացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակություն հաստատած շուրջ 100 մասնակից: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Ռենովաբիս կազմակերպություն /Գերմանիա, Ֆրայզինգ Դ-85354, Դոմբերգ 38/40/, ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիա /Ավստրիա, Ինսբրուկ, 6020, Շտաֆլերշտրասե 10Ա/ |
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
38,759,354 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակվող շուրջ 100 մասնակից |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է մասնակիցների տնտեսական կայունացումն ապահովող պարագաների` աշխատանքային գործիքների, սարքավորումների, էլեկտրական տեխնիկայի տրամադրում: Իրականացվելու է 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,031,040 դրամի չափով: 2) ծրագրի շրջանակներում կանցկացվեն դասընթացներ, դասընթացներ անցած մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես պլանները, որի արդյունքում լավագույնները կստանան դրամաշնորհներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,100,800 դրամի չափով: 3) նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, անգլերենի և այլն: Իրականացվելու է 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,387,680 դրամի չափով: 4) դասընթացներ անցկացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել ուղեցույցների տպագրություն` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 641,866 դրամի չափով: 5) ծրագրի մասնագիտական անձնակազմի` Կյանքի հմտությունների և զբաղունակության 4 մասնագետի և ծրագրի համակարգողի (մասնակիցների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 16,688,500 դրամի չափով: 6) ծրագրի իրականացման նպատակով տրանսպորտային ծախսեր` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 869,774 դրամի չափով: 7) կազմակերպական ծախսեր` գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն), Գենդերային հավասարության վերաբերյալ դասընթաց և մեթոդաբանություն աշխատակազմի համար: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,039,694 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մասնակիցների համար աշխատանքային գործիքների, սարքավորումների, էլեկտրական տեխնիկայի և այլ պարագաների ձեռքբերում` 4,031,040 դրամի չափով. 2) մասնագիտական դասընթացների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, անգլերենի և այլն)՝ 10,387,680 դրամի չափով. 3) տպագրական ծառայությունների ձեռքբերում` 641,866 դրամի չափով. 4) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 869,774 դրամի չափով. 5) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 465,120 դրամի չափով. 6) աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքում հյուրասիրությունների հետ կապված ապրանքների ձեռքբերում` 771,324 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 465,120 դրամի չափով. 2) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն)՝ 1,803,250 դրամի չափով Աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքում հյուրասիրությունների հետ կապված ապրանքների ձեռքբերում` 771,324 դրամի չափով: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
04.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|