Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 48-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 38,759,354 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության տնտեսական հզորացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 48-Ա որոշման

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում տեղահանված բնակչության աջակցությունը: Իրականացվող ծրագրի նպատակն է տնտեսապես հզորացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակություն հաստատած շուրջ 100 մասնակից:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Ռենովաբիս կազմակերպություն /Գերմանիա, Ֆրայզինգ Դ-85354, Դոմբերգ 38/40/, ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիա /Ավստրիա, Ինսբրուկ, 6020, Շտաֆլերշտրասե 10Ա/

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի 8,

բնակարան 18-19)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

38,759,354 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակվող շուրջ 100 մասնակից

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի
31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է մասնակիցների տնտեսական կայունացումն ապահովող պարագաների` աշխատանքային գործիքների, սարքավորումների, էլեկտրական տեխնիկայի տրամադրում: Իրականացվելու է 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,031,040 դրամի չափով:

2) ծրագրի շրջանակներում կանցկացվեն դասընթացներ, դասընթացներ անցած մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես պլանները, որի արդյունքում լավագույնները կստանան դրամաշնորհներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,100,800 դրամի չափով:

3) նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, անգլերենի և այլն: Իրականացվելու է 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,387,680 դրամի չափով:

4) դասընթացներ անցկացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել ուղեցույցների տպագրություն` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 641,866 դրամի չափով:

5) ծրագրի մասնագիտական անձնակազմի` Կյանքի հմտությունների և զբաղունակության 4 մասնագետի և ծրագրի համակարգողի (մասնակիցների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 16,688,500 դրամի չափով:

6) ծրագրի իրականացման նպատակով տրանսպորտային ծախսեր` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 869,774 դրամի չափով:

7) կազմակերպական ծախսեր` գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն), Գենդերային հավասարության վերաբերյալ դասընթաց և մեթոդաբանություն աշխատակազմի համար: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,039,694 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մասնակիցների համար աշխատանքային գործիքների, սարքավորումների, էլեկտրական տեխնիկայի և այլ պարագաների ձեռքբերում` 4,031,040 դրամի չափով.

2) մասնագիտական դասընթացների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, անգլերենի և այլն)՝ 10,387,680 դրամի չափով.

3) տպագրական ծառայությունների ձեռքբերում` 641,866 դրամի չափով.

4) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 869,774 դրամի չափով.

5) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 465,120 դրամի չափով.

6) աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքում հյուրասիրությունների հետ կապված ապրանքների ձեռքբերում` 771,324 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 465,120 դրամի չափով.

2) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն)՝ 1,803,250 դրամի չափով

Աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման ընթացքում հյուրասիրությունների հետ կապված ապրանքների ձեռքբերում` 771,324 դրամի չափով:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

04.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ