Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 79-Ա

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետով`

1․ Հաստատել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-462-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 79-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետները

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1104-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2025 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև

2025 թվականի հուլիսի 20-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետ

2․

«Բուսաբուծության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2025 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ

3․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1117-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2025 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ

շարադրվող 6-րդ հոդված և 6-րդ հոդվածով լրացվող

6․1-ին և 6․2-րդ հոդվածներ

4․

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2015 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե- տության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի

Հանրապետության

էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման

ժամկետը՝ 2025

թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

Ֆինանսավորում չի

պահանջվում

«Բուսասանիտարիայի

մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 4-րդ մաս

5․

«Պեստիցիդների և ագրոքիմի- կատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու- թյան որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2025 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 5-րդ մաս

6.

«Առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ներկայացման ժամկետը՝ 2025 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

Ընդունման ժամկետը՝ մինչև

2025 թվականի հուլիսի 20-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի

N ՀՕ-462-Ն օրենքի

1-ին հոդվածով նոր

խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-րդ մաս

7.

«Պեստիցիդների դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին տեղեկանք տրամադրող գիտական և կրթական կազմակերպությունների ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի ընդունումը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ընդունման ժամկետը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

Ֆինանսավորում չի պահանջվում

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-460-Ն օրենքի 5-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 6-րդ մասի 10-րդ կետ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

30.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ