Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
16.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
16.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2024 թվականի

թիվ 38

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 121 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 16-ի

թիվ 38 որոշման

 

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. 5-րդ կետից հանել «Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ,» բառերը։

2. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Խորհրդատվական խորհրդի նախագահն է Հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամը (նախարարը)։»։

3. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Խորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալն է Գործարար խորհրդի նախագահության նախագահը։

Խորհրդատվական խորհրդի նախագահի բացակայության դեպքում սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված՝ Խորհրդատվական խորհրդի նախագահի գործառույթները կատարում է նրա տեղակալը։»։

4. 11-րդ կետում «Կոլեգիայի նախագահի քարտուղարության ղեկավար» բառերը փոխարինել «Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն» բառերով։

5. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

6. 16-րդ կետում «ապահովման մասով ամփոփ վերլուծական գործառույթները» բառերը փոխարինել «ապահովումը» բառով, «իրականացվում են» բառերը փոխարինել «իրականացվում է» բառով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան