Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.12
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 58-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 07.07.23 թիվ 16-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 17-ի ««Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 45-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

 թիվ 58-Ն որոշման 

 

Ներմուծեք նկարագրությունը_23950

 

Բաժին 1. Շենքային պայմանները

 

Ցուցանիշի անվանումը

Տողիծածկագիրը

Չափման
միավորը

Ընդամենը

այդ թվում՝

քաղաք

գյուղ

Ա

Բ

Գ

1

2

3

Գրադարանների քանակը

100 միավոր      

Գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը

110 քառ.մետր      
Ընթերցասրահի մակերեսը 120 քառ.մետր      
Ընթերցասրահի տեղերի քանակը 130 միավոր      

 

Բաժին 2. Գրադարանային հավաքածուն (ֆոնդը) ըստ բովանդակության

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը

այդ թվում՝

քաղաք

գյուղ

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում՝ ըստ լեզուների

200      

հայերեն

200.1      

այլ լեզուներ

200.2      

Տող 200-ից՝ այդ թվում ըստ բովանդակության

210      

հասարակական-քաղաքական

210.1      

բնական գիտություններ, բժշկություն

210.2      

տեխնիկական, գյուղատնտեսական և տնտեսագիտական

210.3      

մշակույթ, ֆիզկուլտուրա և սպորտ

210.4      

հումանիտար գիտություններ, գեղարվեստական

գրականություն

210.5      

 

Բաժին 3. Տացքն (սպասարկված գրականություն) ըստ բովանդակության

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկագիրը

Ընդամենը

այդ թվում՝

քաղաք

գյուղ

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում՝ ըստ լեզուների

300      

հայերեն

300.1      

այլ լեզուներ

300.2      

Տող 300-ից՝ այդ թվում ըստ բովանդակության

310      

հասարակական-քաղաքական

310.1      

բնական գիտություններ, բժշկություն

310.2      

տեխնիկական, գյուղատնտեսական և տնտեսագիտական

310.3      

մշակույթ, ֆիզկուլտուրա և սպորտ

310.4      

հումանիտար գիտություններ, գեղարվեստական

գրականություն

310.5      

 

Բաժին 4. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկագիրը

Ընթերցողների թվաքանակը

այդ թվում՝

քաղաքներում

գյուղերում

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում՝ 400      

15 և ցածր

400.1      

16 - 18

400.2      

19 - 25

400.3      

26 - 40

400.4      

41 - 55

400.5      

56 - 63

400.6      

64 և բարձր

400.7      

Բաժին 4.1. ընթերցողների թվաքանակից՝ կանայք

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկագիրը

Ընթերցողների թվաքանակը

այդ թվում՝

քաղաքներում

գյուղերում

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում՝ 410      

15 և ցածր

410.1      

16 - 18

410.2      

19 - 25

410.3      

26 - 40

410.4      

41 - 55

410.5      

56 - 63

410.6      

64 և բարձր

410.7      

 

Բաժին 5. Հաճախումների և միջոցառումների քանակը

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Հաճախումների քանակը ընդամենը

այդ թվում՝

Միջոցառումների քանակը ընդամենը

այդ թվում՝

քաղաք

գյուղ

քաղաք

գյուղ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Ընդամենը, որից՝

500

           

1-9-րդ դասարանների

աշակերտների համար

500.1

           

 

Բաժին 6. Գրադարանային աշխատողներ

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Գրադարանային աշխատողների թվաքանակը

այդ թվում՝

քաղաքներում

գյուղերում

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում ըստ կրթական մակարդակի

600

     

բարձրագույն

մասնագիտական

600.1

     

միջին մասնագիտական

600.2

     

միջնակարգ

600.3

     

 

Բաժին 6.1. գրադարանային աշխատողներից՝ կանայք

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Գրադարանային աշխատողների թվաքանակը

այդ թվում՝

քաղաքներում

գյուղերում

Ա

Բ

1

2

3

Ընդամենը, այդ թվում ըստ կրթական մակարդակի

610

     

բարձրագույն

մասնագիտական

610.1

     

միջին մասնագիտական

610.2

     

միջնակարգ

610.3

     

Ղեկավար՝

____________________________

 

____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

____________________________

 

____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


  «
_ _ »______ ____20___թ.

(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 16-Ն, 17.01.25 թիվ 03-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

 թիվ 58-Ն որոշման 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության համայնքապետարանները՝ համայնքային ենթակայության գրադարանների մասով՝ ամփոփ, ՀՀ կառավարության կողմից հիմնադրված պետական գրադարանները, ինչպես նաև ոչ պետական գրադարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

6. «100» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանների քանակը, «110» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը, «120» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթեցասրահի մակերեսը, իսկ «130» ծածկագրով տողի սյուն 1-ում` գրադարանի տեղերի քանակը:

7. Բաժին 1-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

8. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային հավաքածուի (ֆոնդի) ընդհանուր քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: «200.1» և «200.2» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը՝ ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «210»-«210.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրքային ֆոնդը՝ ըստ բովանդակության:

9. Բաժին 2-ում լրացվում է միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

10. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ (գրադարանի կողմից սպասարկած գրականությունը) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, «300.1» և «300.2» ծածկագրերով տողի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ ըստ լեզուների (հայերեն, այլ լեզուներ), «310»-«310.5» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է տացքը՝ ըստ բովանդակության:

11. Բաժին 3-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

12. Բաժին 4-ի «400» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը, «400.1»-«400.7» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է ընթերցողների թվաքանակը՝ տարիքային խմբավորմամբ:

13. Բաժին 4-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 12-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

14. Բաժին 4.1-ում ընթերցողների թվաքանակից (Բաժին 4-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում է սույն հրահանգի 12-րդ և 13-րդ կետերի դրույթների համապատասխան:

15. Բաժին 5-ի «500» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարան հաճախումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է 1-9-րդ դասարանների աշակերտներինը, «500» ծածկագրով տողի 4-րդ սյունում միջոցառումների քանակը, որից «500.1» ծածկագրով տողի սյուն 4-ում տարանջատվում է 1-9-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված միջոցառումների քանակը:

16. Բաժին 5-ում լրացվում են միայն 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ սյուները՝ սույն հրահանգի 15-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

17. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը: «600.1»-«600.3» ծածկագրերով տողերի սյուն 1-ում արտացոլվում է գրադարանային աշխատողների թվաքանակը՝ ըստ կրթական մակարդակի:

18. Բաժին 6-ում լրացվում են միայն 2-րդ և 3-րդ սյուները՝ սույն հրահանգի 17-րդ կետի դրույթներին համապատասխան՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:

19. Բաժին 6.1-ում գրադարանային աշխատողների թվաքանակից (Բաժին 6-ից) առանձնացվում է կանանց թվաքանակը և լրացվում՝ սույն հրահանգի 17-րդ և 18-րդ կետերի դրույթների համապատասխան:

(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 16-Ն, 17.01.25 թիվ 03-Ն)