Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2025
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2024 թվականի N 200-Ն

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.8-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի Աբովյան համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -26

 

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

 

2024 թ. դեկտեմբերի 24

ք. Աբովյան

 

Հավելված

Աբովյան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 24-ի

N 200-Ն որոշման

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

1. Աբովյանի համայնքապետարանի համապատասխան աշխատակից (ները) իրավունք ունեն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խախտում հայտնաբերելու դեպքում շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք։

2. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

3. Առևտրի, սպասարկման տրանսպորտի և գովազդի բաժնի աշխատակից (ները) կազմում են շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն Ձև 1-ի, իսկ պատճենը հանձնվում կամ ուղարկվում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը և/կամ շահագործողին՝ վերջիններիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական www.abovyan.am կայքում:

4. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են հետևյալ հիմնական տեղեկությունները.

1) արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը,

2) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը, հաշվառման համարանիշը՝ առկայության դեպքում, դռների և պատուհանների բաց կամ փակ վիճակը,

3) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ, հասցե, հեռախոսահամար), եթե դրանք հայտնի են կամ վերջիններիս կողմից տրամադրվում են,

4) տեղափոխման և պահպանման համար գանձվող սահմանված վճարների չափը։

5. Տեղափոխելու գործընթացը կարող է տեսաձայնագրվել կամ լուսանկարահանվել, որի դեպքում նյութերը կցվում են արձանագրությանը։ Արձանագրության պատճենը և տեսանյութերի կրկնօրինակները հանձնվում են հատուկ տարածքի պատասխանատու անձին, իսկ բնօրինակները պահպանվում են Աբովյան համայնքապետարանի աշխատակազմում։

6. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար՝ 30,000 ՀՀ դրամի չափով։

7. Հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար`

1) յուրաքանչյուր ժամի համար՝ 100 ՀՀ դրամի չափով։

1) յուրաքանչյուր օրվա համար` 1,000 ՀՀ դրամի չափով։

8. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ տրանսպորտային միջոցը շահագործողին հանձնվում է հատուկ տարածքի պատասխանատու անձի կողմից այդ մասին արձանագրություն (Ձև 2) կազմելուց հետո և հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

9. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:

10. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելուց անմիջապես հետո հատուկ տարածքի պատասխանատու անձը կատարում է համապատասխան գրառում հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի հաշվառման մատյանում /Ձև 3/։

11. Հատուկ տարածք շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մուտք գործելու և հատուկ տարածքից շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու ժամանակ հաշվառման մատյանում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) հատուկ տարածք տեղափոխված (հատուկ տարածքից բաց թողնված) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը,

2) հատուկ տարածք շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մուտք գործելու (հատուկ տարածքից շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու) ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե),

3) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանված լինելու ժամկետը (օր, ժամ),

4) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը և կազմելու ամսաթիվը,

5) հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարների չափը,

6) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու ծախսերի փոխհատուցման մասին տվյալներ, փոխադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը,

7) հատուկ տարածքի համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը,

8) հատուկ տարածքից բաց թողնվող շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի, ինչպես նաև դրանում առկա գույքի անվնաս լինելու վերաբերյալ դրա սեփականատիրոջ, նրա լիազորած անձի կամ շահագործողի հայտարարությունները, նրա անունը, ազգանունը, ստորագրությունը, վճարման անդորրագրի համարը։

12. Հատուկ տարածքում երեք տարի ժամկետով պահպանվում են հետևյալ փաստաթղթերը.

1) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք մուտք գործելու և հատուկ տարածքից բաց թողնելու հաշվառման մատյանը,

2) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության պատճենները և հատուկ տարածքից բաց թողնելու վերաբերյալ արձանագրությունները,

3) հատուկ տարածք տեղափոխման համար հաշվարկված վճարի, ինչպես նաև հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու տևողության և, ըստ դրա, պահպանման համար գանձման ենթակա և փաստացի գանձված գումարի չափի վերաբերյալ վճարային փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում)։

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո նշված փաստաթղթերը ենթակա են հանձնման Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմին` արխիվացման նպատակով:

14. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մեկ տարի ժամկետով հատուկ տարածքում կայանելու պարագայում, եթե սույն որոշմամբ սահմանված տեղափոխման ու հատուկ տարածքում պահպանության ծախսերը չեն հատուցվել, հատուկ տարածքի պատասխանատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է Աբովյանի համայնքապետարան՝ գումարը օրենքով սահմանված կարգով բռնագանձելու և տվյալ գույքի հետագա տնօրինման հարցը լուծելու համար։

 

Ձև 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(շրջիկ առևտրի կետը կամ շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղիում կայանված տրանսպորտային միջոցը տեղափոխելու մասին)

 

«     » _____________ 20     թ.

ք. Աբովյան

 

Ես ____________________________________________________________________________________

(արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի (տեսուչի) պաշտոնը, անունը և ազգանունը)

 

մասնակցությամբ՝ _______________________________________________________________________

(մասնակիցների տվյալները)

 

ներկայությամբ՝__________________________________________________________________________

(տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող

փաստաթուղթ, բնակության կամ ծանուցման հասցե, հեռախոսահամար, կոնտակտային այլ տվյալներ)

համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածով և Աբովյան համայնքի ավագանու_____ թիվ ___ Ն որոշման պահանջներով, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ 20   թ._____ –ին ժամը ____ ին Աբովյան համայնքի _______ փողոցի թիվ ______ հասցեի մոտից հատուկ տարածք տարհանեցի ______ հաշվառման համարանիշներով (հաշվառման համարանիշների բացակայության պայմաններում նշվում է այդ մասին) տրանսպորտային միջոցը, որի դռներն ու պատուհանները գտնվում էին ___________________________________

_____________________________________________________________________ վիճակում:

(բաց կամ փակ վիճակում, ապահովման միջոցներ կիրառելու դեպքում նշել դրանց մասին):

Տարհանման գործընթացը ________________________________________________: Տրանսպորտային միջոցը տարհանվեց ____________ մակնիշի ______________ հաշվառման համարանիշի քարշակի օգնությամբ, որի վարորդն է __________________________________________________________________________

(անուն, ազգանուն, վարորդական իրավունքի վկայական)

Տրանսպորտային միջոցը վերջինիս կողմից տեղափոխվել է ք.Աբովյան, ___________ հասցեում գտնվող հատուկ տարածք:

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (շահագործողին կամ աշխատակցին) պարզաբանվել է, որ համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածի 7-րդ կետի՝ հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորված անձին հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո, իսկ Աբովյան համայնքի ավագանու ______ թիվ _____ որոշման ______ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի տարհանման վճարը կազմում է 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, իսկ հատուկ տարածքում պահպանության մեկ ժամը՝ 100 (հարյուր) ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր օրվա համար՝ 1 000 (հազար) ՀՀ դրամ:

Արձանագրության պատճենը _______________________________________________________________

(կատարել նշում առձեռն ստանալու կամ փոստային ծառայության միջոցով առաքելու կամ առձեռն ստանալուց հրաժարվելու մասին)

 

Արձանագրությունը կազմեց`

 

Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի

առևտրի սպասարկման, տրանսպորտի

և գովազդի բաժնի մասնագետ՝

 

 

 

 

-------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Մասնակցությամբ՝ -----------------------------------------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ներկայությամբ՝ --------------------------------------------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ստացա արձանագրության պատճենը՝

 

 

 

-------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հրաժարվեց արձանագրությունը ստանալուց՝

 

 

 

 

 

 

 

 

-------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

-------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

-------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ծանուցում. Տարհանված տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվությունն ուղարկվելու է ՀՀ ոստիկանություն և համապատասխան հայտարարությունը տեղադրվելու է Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական abovyan-kotayk.am/ կայքում:

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ________

(շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին)

 

«     » _____________ 20     թ.

ք. Աբովյան

 

Ես ____________________________________________________________________________________

(արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը)

 

մասնակցությամբ՝ _______________________________________________________________________

(մասնակիցների տվյալները)

 

ներկայությամբ՝__________________________________________________________________________

(տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող

փաստաթուղթ, բնակության կամ ծանուցման հասցե, հեռախոսահամար, կոնտակտային այլ տվյալներ)

համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածով և Աբովյան համայնքի ավագանու թիվ Ն որոշման պահանջներով, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ 20   թ._____ –ին ժամը ____ ին Աբովյան համայնքի փողոցի թիվ հասցեի մոտից հատուկ տարածք տարհանած հաշվառման համարանիշներով (հաշվառման համարանիշների բացակայության պայմաններում նշվում է այդ մասին) տրանսպորտային միջոցը և դրանում առկա գույքը անվնաս հանձնում եմ.

________________________________________________________________________________________։

(շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը):

 

________________________________________________________________________________________

(բաց թողնվող շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը)

 

________________________________________________________________________________________

(շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը (օր, ժամ))

 

________________________________________________________________________________________

(շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը և կազմելու ժամանակը)

 

________________________________________________________________________________________

(հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարների չափը,

անդորրագրերի համարները)

 

Արձանագրությունը կազմեց՝

 

Մասնակցությամբ՝

 

Ներկայությամբ՝

 

Պատճենը ստացա՝

 

 

 

------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

------------------------------------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Ձև 3

 

Աբովյան համայնքի հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի հաշվառման մատյան

ՀՀ

Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետի կամ տրանսպոր-տային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը

Հատուկ տարածք շրջիկ առևտրի կետի կամ տրանսպոր-տային միջոցի մուտք գործելու ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե)

Հատուկ տարածից շրջիկ առևտրի կետը կամ տրանսպոր-տային միջոցը բաց թողնելու ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե)

Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպոր-տային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը (օր, ժամ),

Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպոր-տային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանա-գրության համարը և կազմելու ամսաթիվը

Հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպոր-տային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարների չափը

Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպոր-տային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու ծախսերի փոխհա-տուցման մասին տվյալներ, փոխադրողի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Հատուկ տարածքի համար պատասխա-նատու անձի անունը, ազգանունը, ստորա-գրությունը

Հատուկ տարածքից բաց թողնվող շրջիկ առևտրի կետի կամ տրանսպոր-տային միջոցի, ինչպես նաև դրանում առկա գույքի անվնաս լինելու վերաբերյալ դրա սեփականա-տիրոջ, նրա լիազորած անձի կամ շահագործողի հայտարարու-թյունները, նրա անունը, ազգանունը, ստորա-գրությունը, վճարման անդորրագրի համարը

Այլ նշում-ներ

1.

                   

2.

                   

3.

                   

4.

                   

5.

                   

6.

                   

7.

                   

8.

                   

9.

                   

10.

                   

11.

                   

12.

                   

13.

                   

14.

                   

15.

                   

16.

                   

17.

                   

18.

                   

19.

                   

20.

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան