Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2025
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թ. N 187-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.8-րդ կետով, և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով. Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի կապան համայնքի վարչական տարածքումշրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ( 19 )`

 

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________

ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ___________________

ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ___________________

 

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի 27

ք. Կապան

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու

27 դեկտեմբերի 2024թ․ N 187-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

1. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

2. Կապանի համայնքապետարանի պաշտոնատար անձը (տեսուչը) կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն` համաձայն Ձև 1-ի, իսկ կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ շահագործողին` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում Կապանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.kapan.am կայքում:

3. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրությունում նշվում են հետևյալ հիմնական տեղեկությունները.

1) արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի (տեսուչի) պաշտոնը, անունը և ազգանունը,

2) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը, հաշվառման համարանիշը` առկայության դեպքում, դռների և պատուհանների բաց կամ փակ վիճակը,

3) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ, հասցե, հեռախոսահամար), եթե դրանք հայտնի են կամ վերջիններիս կողմից տրամադրվում են,

4) տեղափոխման և պահպանման համար գանձվող վճարների չափը:

4. Տեղափոխելու գործընթացը կարող է տեսաձայնագրվել կամ լուսանկարահանվել, որի դեպքում նյութերը կցվում են արձանագրությանը: Արձանագրության և տեսանյութերի կրկնօրինակները հանձնվում են հատուկ տարածքի պատասխանատու անձին, իսկ բնօրինակները պահպանվում են համայնքապետարանի աշխատակազմում:

5. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար` 30 000 ՀՀ դրամի չափով:

6. Հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար`

1) յուրաքանչյուր ժամի համար` 100 ՀՀ դրամի չափով,

2) յուրաքանչյուր օրվա համար` 1000 ՀՀ դրամի չափով:

7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո՝ հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

8. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելուց անմիջապես հետո հատուկ տարածքի պատասխանատու անձը կատարում է համապատասխան գրառում հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հաշվառման մատյանում:

9. Հատուկ տարածք շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մուտք գործելու և հատուկ տարածքից շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու ժամանակ հաշվառման մատյանում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) հատուկ տարածք տեղափոխված (հատուկ տարածքից բաց թողնված) շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը,

2) հատուկ տարածք շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մուտք գործելու (հատուկ տարածքից շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու) ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե),

3) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը (օր, ժամ),

4) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը և կազմելու ամսաթիվը,

5) հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարների չափը,

6) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու ծախսերի փոխհատուցման մասին տվյալներ, փոխադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը,

7) հատուկ տարածքի համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը,

8) հատուկ տարածքից բաց թողնվող շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի, ինչպես նաև դրանում առկա գույքի անվնաս լինելու վերաբերյալ դրա սեփականատիրոջ, նրա լիազորած անձի հայտարարությունները, նրա անունը, ազգանունը, ստորագրությունը:

10. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո` համաձայն Ձև 2-ի:

11. Երեք տարի ժամկետով պահպանվում են հետևյալ փաստաթղթերը.

1) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք մուտք գործելու և հատուկ տարածքից բաց թողնելու հաշվառման մատյանը,

2) շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու և հատուկ տարածքից բաց թողնելու վերաբերյալ արձանագրությունները,

3) հատուկ տարածք տեղափոխման համար հաշվարկված վճարի, ինչպես նաև հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու տևողության և, ըստ դրա, պահպանման համար գանձման ենթակա և փաստացի գանձված գումարի չափի վերաբերյալ վճարային փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

13. Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մեկ տարի ժամկետում հատուկ տարածքում կայանելու պարագայում, եթե սույն որոշմամբ սահմանված տեղափոխման ու հատուկ տարածքում պահպանության ծախսերը չեն հատուցվել, հատուկ տարածքի պատասխանատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է Կապանի համայնքապետարանին` գումարը օրենքով սահմանված կարգով բռնագանձելու և տվյալ գույքի հետագա տնօրինման հարցը լուծելու համար:

 

Ձև 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ________

 

(շրջիկ առևտրի կետը կամ շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղիում կայանված տրանսպորտային միջոցը տեղափոխելու մասին)

 

« »______20 թ.

ք. Կապան

Ես՝ _______________________________________________________________________________

                     արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի (տեսուչի) պաշտոնը, անունը և ազգանունը

 

մասնակցությամբ՝ ________________________________________________________________

                                      մասնակիցների տվյալները

 

ներկայությամբ՝___________________________________________________________________

    տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները՝ անուն, ազգանուն,

          հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ, բնակության կամ ծանուցման հասցե, հեռախոսահամար,

                                                                   կոնտակտային այլ տվյալներ

 

ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածով և Կապան համայնքի ավագանու_____ թիվ ___ Ն որոշման պահանջներով, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ 20-- թ._____ –ին ժամը____ին Կապան քաղաքի _______փողոցի թիվ ______հասցեի մոտից հատուկ տարածք տարհանեցի ______ հաշվառման համարանիշներով (հաշվառման համարանիշների բացակայության պայմաններում նշվում է այդ մասին) տրանսպորտային միջոցը, որի դռներն ու պատուհանները գտնվում էին ——————————— վիճակում:

 բաց կամ փակ վիճակում, ապահովման միջոցներ կիրառելու դեպքում նշել դրանց մասին:

 

Տարհանման գործընթացը ——————————————————————————:

                                        կատարել նշում տեսանկարահանում կամ լուսանկարահանում կատարված լինելու կամ չլինելու մասին

 

Տրանսպորտային միջոցը տարհանվեց ———մակնիշի ———— հաշվառման համարանիշի քարշակի օգնությամբ, որի վարորդն է

_________________________________________________:

անուն, ազգանուն, վարորդական իրավունքի վկայական

 

Տրանսպորտային միջոցը վերջինիս կողմից տեղափոխվել է ք. Կապան, ___________ հասցեում գտնվող հատուկ տարածք:

 

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (շահագործողին կամ աշխատակցին) պարզաբանվել է, որ համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածի 7-րդ կետի՝ հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դա սեփականատիրոջը կամ նրա լիազորված անձին հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո, իսկ Կապան քաղաքի ավագանու ______թիվ _____որոշման ______ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի տարհանման վճարը կազմում է ______ՀՀ դրամ, հատուկ տարածքում պահպանության մեկ ժամը՝ ______ ՀՀ դրամ, իսկ յուրաքանչյուր օրվա համար _____ ՀՀ դրամ:

 

Արձանագրության պատճենը

_______________________________________________________________

կատարել նշում առձեռն ստանալու կամ փոստային ծառայության միջոցով առաքելու կամ

առձեռն ստանալուց հրաժարվելու մասին:

 

Արձանագրությունը կազմեց՝

__________________________

անուն, ազգանուն

Մասնակցությամբ՝

__________________________

անուն, ազգանուն

Ներկայությամբ՝

__________________________

անուն, ազգանուն

Արձանագրության

պատճենները ստացան՝

__________________________

անուն, ազգանուն

Ծանուցում. Տարհանված տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվությունն ուղարկվելու է ՀՀ ոստիկանություն և համապատասխան հայտարարություն տեղադրվելու է Կապանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային www.kapan.am կայքում:

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ________

 

(շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին)

 

« »______20 թ.

ք. Կապան

Ես՝

_____________________________________________________________________________

արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը

 

մասնակցությամբ՝

__________________________________________________________________

մասնակիցների տվյալները

 

ներկայությամբ՝______________________________________________________________

               տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի կամ աշխատակցի տվյալները՝

     անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ, բնակության կամ ծանուցման հասցե,

                                      հեռախոսահամար, կոնտակտային այլ տվյալներ

 

ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.3 հոդվածով և Կապան համայնքի ավագանու_____ թիվ ___ Ն որոշման պահանջներով, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ 20 թ._____ –ին ժամը____ին Կապան քաղաքի _______փողոցի թիվ ______հասցեի մոտից հատուկ տարածք տարհանած ______ հաշվառման համարանիշներով (հաշվառման համարանիշների բացակայության պայմաններում նշվում է այդ մասին) տրանսպորտային միջոցը և դրանում առկա գույքը անվնաս հանձնում եմ

————————————————————————————————————————։

շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը:

————————————————————————————————————————

բաց թողնվող շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը

————————————————————————————————————————

շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը (օր, ժամ)

————————————————————————————————————————

շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը և կազմելու ժամանակը

————————————————————————————————————————

հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարների չափը, անդորրագրերի համարները

 

Արձանագրությունը կազմեց՝

__________________________

անուն, ազգանուն

Մասնակցությամբ՝

__________________________

անուն, ազգանուն

Ներկայությամբ՝

__________________________

անուն, ազգանուն

Պատճենը ստացա՝

__________________________

անուն, ազգանուն

 

Աշխատակազմի քարտուղար՝

 Նելլի Շահնազարյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան