ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 155-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների. եկամուտների գծով` 3 361 242,9 հազար դրամ, ծախսերի գծով` 3 361 242,9 հազար դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
3. Հաստատել Հայաստանի Հանրպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 3 361 242,9 հազար դրամ.
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված 4).
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված 5).
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝ 3 361 242,9 հազար դրամ.
8. Թույլատրել Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:
9. Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը.
10. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -18
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ
ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ
ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ
ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ
ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ
ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2024 թ. դեկտեմբերի 27 ք. Արմավիր |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.02.2025, N 003-Ն | 18.02.2025, N 155-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|