Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 945-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,056,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 945-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնադրամի կողմից հիմնված Հույսի Ավան թաղամասի բնակելի տները անհատույց օգտագործման իրավունքով քաղաքացիներին տրամադրում: Oգնության տրամադրում և աջակցություն, բժշկական օժանդակություն, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի հատկացում, ուսման վարձի վճարում, արտադրական սարքավորումների տրամադրում: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում, առողջության խնդիրներ ունեցող երեխաներին, մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայության ապահովում: Սոցիալապես անապահով ընտանիքների և երեխաների համար ուսումնական և արհեստագործական խմբակների կազմակերպում, սոցիալապես անապահով ծերերին տաք սննդով ապահովում, կարիքավոր ընտանիքներին ջերմոցային լրակազմերի տրամադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Շվեյցարիայի«Դիակոնիա» միջազգային հիմնադրամ.

2) Շվեյցարիայի ՍՄՋ միություն․

3) Գերմանիայի«ԱՄՐՈ» կազմակերպություն․

4) Գերմանիայի«Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն․

5) Հոլանդիայի«Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպություն․

6) Հոլանդիայի«Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամ․

7) Հոլանդիայի«Կոմ Օվեր Էն Հելփ» կազմակերպություն․

8) Իրավաբանական անձինք, անհատ քաղաքացիներ։

4.

Ծրագիրը կատարողը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ, ՀՎՀՀ՝ 00068196, ՀՀ քաղ. Երևան, Աշտարակի խճուղի Հույսի ավան թաղամաս:

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական․

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 4,056,000,000 դրամ.

7.

Բարեգործություն ստացողը

Կարիքավոր ընտանիքներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող և առողջական խնդրով երեխաներ, մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքներ և կազմակերպության շահառուներ․

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2025 թվականի հունվարի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) 2025-2026 թվականներին պարենային աջակցություն 8985 շահառուի՝ 1,057,000,000

ա. Երևան` 1360 շահառու, նախատեսվում է ընդհանուր 380,000,000 դրամ,

բ. Արարատի մարզ` 240 շահառու, նախատեսվում է ընդհանուր 39,000,000 դրամ,

գ. Կոտայքի մարզ` 250 շահառու, նախատեսվում է ընդհանուր 44,000,000 դրամ,

դ. Գեղարքունիքի մարզ` 1990 շահառու, նախատեսվում է ընդհանուր 269,000,000 դրամ,

ե. Տավուշի մարզ` 1570 շահառու, նախատեսվում է ընդհանուր 63,000,000 դրամ,

զ. Լոռու մարզ` 1350 շահառու, նախատեսվում է ընդհանուր 108,000,000 դրամ,

է. Արմավիրի մարզ` 230 շահառու: Նախատեսվում է ընդհանուր 38,000,000 դրամ,

ը. Արագածոտնի մարզ` 315 շահառու: Նախատեսվում է ընդհանուր 48,000,000 դրամ,

թ. Վայոց ձորի մարզ` 80 շահառու: Նախատեսվում է ընդհանուր 25,000,000 դրամ,

ժ. Շիրակի մարզ՝ 1600 շահառու: Նախատեսվում է ընդհանուր 43,000,000 դրամ.

2) ապրանքների բաշխում շահառուներին` ընդհանուր 1,480,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 730,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 750,000,000 դրամ․

3) բուժօգնություն ստանալու միջամտություն` 160,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 75,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 85,000,000 դրամ.

4) ուսման վարձեր և ուսումնական դասընթացների վճարներ` ընդհանուր 200,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 100,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 100,000,000 դրամ․

5) կազմակերպական ծախսեր` ընդհանուր 724,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 354,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 370,000,000 դրամ.

6) բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ սոցիալապես անապահով ծերերի տաք սննդի ապահովում ընդհանուր 95,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 45,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 50,000,000 դրամ․

7) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում ընդհանուր 125,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 60,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 65,000,000 դրամ․

8) սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայությունների մատուցում, ընդհանուր 90,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 45,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 45,000,000 դրամ.

9) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսումնական, արհեստագործական խմբակների կազմակերպում ընդհանուր 75,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 35,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 40,000,000 դրամ․

10) կարիքավոր ընտանիքներին ջերմոցային լրակազմերի տրամադրում ընդհանուր 50,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար 25,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար 25,000,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդի ձեռքբերում և ներմուծում 1,057,000,000 դրամի չափով (ալյուր, բրինձ, ոլոռ, մակարոնային արտադրանք, շաքարավազ, բուսական յուղ, հնդկաձավար, տոմատ, վարսակի փաթիլներ և պարենային այլ ապրանքներ)․

2) ապրանքների ձեռքբերում և ներմուծում 1,480,000,000 դրամի բժշկական գործիքներ, բժշկական և ատամնաբուժական սարքավորումներ և ապրանքներ, (տրվում է այն բժշկական հաստատություններին, որոնք կդիմեն դրանք հատկացնելու խնդրանքով), արտադրական սարքավորումներ, օրացույցներ և բացիկներ, խաղալիքներ, կենցաղային և տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա, սպասքեղեն և այլ պարագաներ, հագուստ, շինանյութ, գյուղատնտեսական նշանակության նյութեր և ապրանքներ․

3) կազմակերպական ծախսեր 154,000,000 դրամ (առանց աշխատավարձի)․

4) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ ընդհանուր 125,000,000 դրամի չափով.

5) բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ ընդհանուր 95,000,000 դրամի չափով.

6) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, մարտական գործողություններին մասնակցած և նրանց ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայություն՝ ընդհանուր90,000,000 դրամի չափով.

7) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսումնական, արհեստագործական խմբակների կազմակերպում՝ ընդհանուր 75,000,000 դրամի չափով.

8) կարիքավոր ընտանիքներին ջերմոցային լրակազմի տրամադրում՝ ընդհանուր 50,000,000 դրամի չափով․

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) կազմակերպական ծախսերը` ընդհանուր 724,000,000 դրամ, որը կազմում է բյուջեի 17.85 %-ը, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 354,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 370,000,000 դրամ

2) աուդիտորական ծառայություն` ընդհանուր 10,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 5,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 5,000,000 դրամ.

3) աշխատավարձ` ընդհանուր 570,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 280,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 290,000,000 դրամ.

4) վառելանյութի ձեռքբերում` ընդհանուր 25,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 12,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 13,000,000 դրամ․

5) կոմունալ ծախսեր` ընդհանուր 50,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 24,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 26,000,000 դրամ․

6) հեռախոս և կապ՝ ընդհանուր 35,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 17,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 18,000,000 դրամ․

7) տնտեսական և այլ ծախսեր` ընդհանուր 34,000,000 դրամ, որից՝

ա. 2025 թվականի համար՝ 17,000,000 դրամ,

բ. 2026 թվականի համար՝ 17,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Բարերարների կողմից՝ աուդիտորական հաշվետվության արդյունքով ևՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


30.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան