Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2024 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 62 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի մայիսի 13-ի

թիվ 52 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող

 

1. I բաժնի 1-ին բաժնում՝

«CERPRU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«CERTRO Ceratitis rosa Karsch

Նատալյան պտղաճանճ».

 

«DIABLO» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«DIABSC Diabrotica speciosa (Germar)

Դիաբրոտիկա յուրահատուկ».

 

«ЕРIХСU» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«EPIXSU Epitrix subcrinita (LeConte)

Կարտոֆիլի արևմտյան լվիկաբզեզ».

 

«IРSХСА» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«IPSXEM Ips emarginatus (LeConte)

Ակոսավոր կեղևակեր».

 

«IPSXPL» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«IPSXRA Pseudips mexicanus (Hopkins)

Սոճու ամերիկյան «փորագրիչ»

LAPHEX Spodoptera exempta (Walker)

Եգիպտացորենի աֆրիկյան բվիկ».

 

«LEPLOC» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«LIMOCF Limonius californicus (Mannerheim)

Կալիֆոռնիական չրխկան».

 

«RHAGCI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«RHAGIN Rhagoletis indifferens Curran

Բալենու արևմտյան ճանճ».

 

«SPODLI» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«STRALO Strauzia longipennis (Wiedemann)

Արևածաղկի խայտաթևիկ».

 

«NACOBA» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«ХIРНАА

Xiphinema americanum sensu stricto Cobb

Ամերիկյան դաշույն-նեմատոդ

XIPHBC

Xiphinema bricolense Ebsary, Vrain & Graham

Բրիկոլենսե դաշույն-նեմատոդ

XIPHCA

Xiphinema californicum Lamberti & Bleve-Zacheo

Կալիֆոռնիական դաշույն-նեմատոդ»:

 

2. II բաժնում՝

ա) 1-ին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1

Ծածկագիրը

023».

 

բ) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«5

Նշագիրը

ՄՏ 023-2023 (խմբ. 1)».

 

գ) 20-րդ դիրքում «դասակարգչի» բառը փոխարինել «տեղեկագրքի» բառով.

դ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «22

Փոփոխությունները

2022 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող փոփոխությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 166 որոշման հավելված). 2024 թվականի հունիսի 16-ին ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների տեղեկագրքում կատարվող փոփոխությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 13-ի թիվ 52 որոշման հավելված)»։

 

3. III բաժնում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի նկարագրությունը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ․

1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

1.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ

1

1.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի բաժնի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկին (այսուհետ՝ միասնական ցանկ) համապատասխան

1

1.3. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժինը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.1. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ [А-Z]

ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

1

 

1.3.2. Կարանտինային օբյեկտների տեղեկագրքի ենթաբաժնի անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով՝ միասնական ցանկին համապատասխան

1

1.3.3. Կարանտինային օբյեկտը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

   

1.3.3.1. Կարանտինային օբյեկտի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

 Ձևանմուշը՝ [А-Z, 0-9]

{6}|[А-Z,0-9]{5}

ծածկագրային նշագիրը ձևավորվում է Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համընդհանուր բազայի (European and Mediterranean Plant Protection Organization (EPPO)) ծածկագրին համապատասխան

1

   

1.3.3.2. Կարանտինային օբյեկտի միջազգային գիտական անվանումը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է միասնական ցանկին համապատասխան

1

   

1.3.3.3. Կարանտինային օբյեկտի անվանումը՝ ռուսերենով

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 300

ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով՝ միասնական ցանկին համապատասխան

1

   

1.3.3.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

     

*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին

1

     

*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

       

*.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

       

*.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

       

*.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

     

*.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

     

*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

       

*.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։

Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

       

*.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1.

Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

       

*.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան