ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5078-Ա |
«27» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի Հ.4161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.12.2024թ. եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 14-ի «Մարկվարտի փողոցի հ.92/4 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արծրունիկ Լյուդվիկի Ամիրջանյանի, Հեղինե Ֆելիքսի Քարտաշյանի, Մհեր Արծրունիկի Ամիրջանյանի, Դավիթ Արծրունիկի Ամիրջանյանի, Մելինե Արծրունիկի Ամիրջանյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.4161-Ա որոշման նախաբանում, 1-ին կետում՝ «190.65» թիվը փոխարինել «172.6» թվով և «103.65» թիվը՝ «85.6» թվով։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |