ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 30 մարտի 2023 թվականի | թիվ 31 | քաղ. Մոսկվա | 
«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 003/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշմամբ ընդունված՝ «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) 11–րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) անհրաժեշտ պարբերականությամբ տեխնիկական սպասարկման և վերանորոգման անցկացում:
Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ենթահամակարգերի բաղկացուցիչ մասերի համար ծառայության ժամկետների և (կամ) նախատեսած ռեսուրսների սահմանման անհրաժեշտությունը որոշվում է նախագծողի (մշակողի) կողմից, տվյալ ցուցանիշների արժեքները սահմանվում են կոնստրուկտորական փաստաթղթերում,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| Հայաստանի Հանրապետությունից՝ | Բելառուսի Հանրապետությունից՝ | Ղազախստանի Հանրապետությունից՝ | Ղրղզստանի Հանրապետությունից՝ | Ռուսաստանի Դաշնությունից՝ | 
| Մ. Գրիգորյան | Ի. Պետրիշենկո | Ս. Ժումանգարին | Ա. Կասիմալիև | Ա. Օվերչուկ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: