Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (25.12.2010-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1456
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի նոյեմբերի 15-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների և Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար |
|
բազային տուրքի չափով |
5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տասնվեց տարին չլրացած քաղաքացիների հաշվառման հասցեների վերաբերյալ կամ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով` քաղաքացիներին տրվող տեղեկանքի) |
|
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 4 Երևան ՀՕ-168-Ն |
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |