ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թ. N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ( 19 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________
ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________
ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ___________________
ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ___________________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
2024թ. դեկտեմբերի 27 ք. Կապան |
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 27 դեկտեմբերի 2024 թ․ N 186-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է Կապան համայնքի ղեկավարը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
2. Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) մինչև յոթ օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:
3. Շրջիկ առևտրի իրականացման դիմումը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով` միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,
2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,
6) արտաքին տեսքի վերաբերյալ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից տրամադրված եզրակացություն:
4. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը ներկայացվում է զննության: Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող են պահանջվել տեղեկանքներ` տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն` լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:
5. Շրջիկ առևտրի թույլտվությունը տրամադրվում է կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
6. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
7. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, առաջացել է սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, ինչպես նաև դիմումատուն սահմանված ժամկետում շրջիկ առևտրի կետը չի ներկայացրել զննության:
8. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
9. Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված` առանց վերը նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Կապանի համայնքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն:
10. Կապանի համայնքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին ծանուցվում է տնտեսվարող սուբյեկտը, որից հետո 3-օրյա ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում վերջինիս կողմից իրականացվող շրջիկ առևտրի գործունեությունը արգելվում է:
11. Ծանուցումը ստանալուց հրաժարվելու դեպքում այն հրապարակվում է շրջիկ առևտրի կետում տնտեսական գործունեություն իրականացնող անձի կամ նրա աշխատակցի ներկայությամբ:
12. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:
14. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները կամ դրանց կցորդներ կարող են լինել մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության:
15. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները` նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով:
16. Շրջիկ առևտրի կետը պետք է ապահովված լինի արտաքին լուսավորության համակարգով:
17. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները կամ դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք` առևտրի իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման համար:
18. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:
19. Շրջիկ առևտրի կետի արտաքին տեսքը և դրա վրա փակցված գովազդն ու ձևավորումը անհրաժեշտ է նախապես ներկայացնել Կապանի համայնքապետարան` հաստատման:
III. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
20. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեություն թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում` տվյալ վայրի համար սահմանված ժամերին և ժամկետում, ընդ որում նշված վայրի համար ամրագրումը մեկ օրից ավել լինելու դեպքում շրջիկ առևտրի կետը նշված վայրում կարող է կայանել մինչև ամրագրման ժամկետի ավարտը, սույն կետով նախատեսված ժամերից դուրս` առանց գործունեություն իրականացնելու:
Բնակավայր |
Փողոցի և տարածքի անվանումը |
Ժամերը |
Ժամկետները |
Կապան |
Սմբատ Մելիք-Ստեփանյան փ․ N 41 շենքի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Թումանյան փ․ մարզադաշտի հարևանությամբ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Ռ․Մինասյան փ․, N 2 երաժշտական դպրոցի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Ա․Մանուկյան փ ․ N 8 կանգառի երկու կողմերոմ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Կարեն Դեմրճյանի անվան հրապարակ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Կապան մոլի դիմացի շատրվանների մայթի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Շահումյան փ․ N 26 շենքի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Շահումյան հրապարակ, թերթի կրպակի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Մ․Հարությունյան փ․ բժշկական քոլեջի դիմաց |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Դավիթ Բեկ հրապարակ, կենցաղի տան դիմաց |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Շինարարների փ․ N 2 շենքի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Շինարարների փ․ վերջին կանգառի հարևանությամբ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Ձորք թաղամասի մարզադաշտի հարևանությամբ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Հալիձոր թաղամասի N 14 շենքի հարևանությամբ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Բաղաբերդ թաղամասի Փեթակ խանութի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Բաղաբերդ թաղամասի Փեթակ խանութի մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
Կապան |
Բաղաբերդ թաղամասի վերջին կանգառի մոտ մոտ |
0900 - 2300 |
մինչև 7 օր |
IV. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
21. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել`
1) գյուղատնտեսական արտադրանք,
2) մսամթերք,
3) ծովամթերք,
4) կաթնամթերք,
5) կենդանիներ
6) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,
7) շինանյութ,
8) ավտոպահեստամասեր,
9) հրավառության կամ հրագործական արտադրանք,
10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ
11) կենցաղային և համակարգչային տեխնիկա,
12) աուդիո և վիդեո արտադրանք,
13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,
14) որսորդական պարագաներ,
15) տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ,
16) պահպանակներ, միջադիրներ և հիգիենայի այլ պարագաներ,
17) ծխախոտի արտադրանք,
18) թունդ ոգելից խմիչքներ,
19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,
20) մանկական կերեր,
21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
22. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել`
1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,
2) ինտերնետ ծառայություններ,
3) բանկային կամ արտարժութային ծառայություններ,
4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,
5) բժշկական ծառայություններ,
6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,
7) ցանկացած տեսակի մերսման ծառայություններ:
Աշխատակազմի քարտուղար |
Ն. Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|