Գլխավոր տեղեկություն
Համար
N 1219-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1219-Ա

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 106-րդ կետը՝

1. Հաստատել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1219-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-387-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու և ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ- 2025 թ.

փետրվարի 20

ՀՀ կառավարության որոշման ընդունում- 2025 թ. մարտի 20

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

8-րդ հոդվածի 1-ին մաս

2.

«Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ-

2025 թ. մարտի 10

ՀՀ կառավարության որոշման ընդունում- 2025 թ. ապրիլի 10

ՀՀ պետական բյուջե

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

8-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 2-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ-

2025 թ. մարտի 20

ՀՀ կառավարության որոշման ընդունում- 2025 թ. ապրիլի 20

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

8-րդ հոդվածի 3-րդ մաս

4.

«Բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ-

2025 թ. ապրիլի 30

ՀՀ կառավարության որոշման ընդունում- 2025 թ. մայիսի 20

Գումարների նախատեսման հնարավորության հարցը կքննարկվի բյուջետային գործընթացների շրջանակներում՝ ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

8-րդ հոդվածի 4-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թ. մարտի 20

Ֆինանսավորում չի պահանջվում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

9-րդ հոդվածի 2-րդ մաս

6.

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թ. մայիսի 20

Գումարների նախատեսման հնարավորության հարցը կքննարկվի բյուջետային գործընթացների շրջանակներում՝ ելնելով հարկաբյուջետային

հնարավորություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-387-Ն օրենքի

9-րդ հոդվածի 3-րդ մաս

7.

«Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հաստատում

2025 թ. ապրիլի 30

Ֆինանսավորում չի

պահանջվում։

ՀՀ կրթության,

գիտության, մշակույթի և

սպորտի

նախարարություն

2024 թվականի հոկտեմբերի

24-ի ՀՕ-387-Ն օրենքի

9-րդ հոդվածի 3-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան