Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 927-Ա

 

«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 4,750,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի արևային էլեկտրակայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00472741) «Գրին օպշոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00466963) 2024 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 28112024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 4,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 927-Ա որոշման

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 հասցեում գտնվող հաշմանդամ երեխաների վերականգնողական և ուսուցման կենտրոնի տանիքին 30,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքների իրականացում, որի արդյունքում կենտրոնը էներգետիկ որոշակի անկախություն կստանա, քանի որ կենտրոնում սահմանափակ կարողություններով երեխաների/երիտասարդների համար նախատեսվում է ստեղծել, իրականացնել բազմաթիվ հմտությունների դասընթացներ, գործնական պարապմունքներ, այդ թվում խոհարարական, համակարգչային, կար ու ձևի: Հետևաբար էլեկտրասնուցման համար խնայած միջոցները կուղղվեն կենտրոնի զարգացմանը Լոռու մարզում ստեղծելով իր տեսակով եզակի կենտրոն, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները/երիտասարդները, ըստ անհրաժեշտության, կարող են անցնել վերականգնողական՝ ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, արթտերապիայի, երաժշտական թերապիայի կուրսեր, ստանալ լոգոպեդի, հոգեբանի ծառայություններ, մասնակցել կրթական, ուսումնական ծրագրերին: Ներկայումս կենտրոնի շենքում իրականացվում են ակտիվ վերանորոգման աշխատանքներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Նիդերլանդների Թագավորության «Յունիթ ին Քրիսթ» բարեգործական հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղ․ Երևան,

Տիգրան Մեծի պողոտա 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Փամբակ համայնք, Վահագնի բնակավայր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

4,750,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետությունում ապրող սահմանափակ կարողություններով երեխաներ և երիտասարդներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի, Վահագնի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 51 շենք, Հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոնի տանիքին 30,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 4,750,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արևային էլեկտրակայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,750,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Յունիթ ին Քրիսթ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

27.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան