ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 919-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «10 հունվարի 2020 թ. - 31 դեկտեմբերի 2024 թ.» բառերը փոխարինել «2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) 9-րդ կետում «2020 մարտ - 2024 հոկտեմբեր», «2020 ապրիլ - 2024 դեկտեմբեր» և «2020 հունվար - 2024 դեկտեմբեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «2020 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը», «2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» և «2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
3) 11-րդ կետում «2024 թ.» բառերը փոխարինել «2024 - 2025 թվականներ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|