Գլխավոր տեղեկություն
Համար
N 77
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 1994 թ. N 77

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի, Թումանյանի շրջաններում, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական արտակարգ իրավիճակը, և ելնելով տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման, բնակչության ու տնտեսության կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Ռ. Բագոյան   - ՀՀ պետական նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Մովսիսյան   - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ջ. Անանյան   - պատգամավորների Իջևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Վ. Հայրապետյան   -  ազգային անվտանգության տարածաշրջանային վարչության պետ
Ա. Գալստյան   - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան   - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Յու. Իշխանյան   - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Վ. Լալայան   - պատգամավորների Ալավերդու քաղխորհրդի գործկոմի նախագահ
Մ. Ծատուրյան   - պատգամավորների Տաուշի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Կ. Կազումյան   - ՀՀ պարենի և մթերումների նախարարության վարչության պետ
Գ. Համբարձումյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Ս. Հարությունյան   - Հայկոոպի վարչության նախագահի տեղակալ
Հ. Հովհաննիսյան   - ՀՀ ՆԳ տարածքային վարչության պետ
Վ. Հովհաննիսյան   - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կ. Ճշմարիտյան   - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ
Ռ. Մարգարյան   - պատգամավորների Թումանյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Է. Միլիտոնյան   - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ
Վ. Չիլինգարյան   - պատգամավորների Նոյեմբերյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ
Հ. Պալյան   - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
Ա. Պետրոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ժ. Պետրոսյան   - պատգամավորների Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
Զ. Ջոլուխավա   - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության պետ
Գ. Սայադյան   - ՀՀ առողջապահության նախարարության բուժպրոֆիլակտիկ վարչության պետական կոլեգիայի անդամ
Վ. Սարդարյան   - ՀՀ շինարարության նախարարի տեղակալ
Դ. Վարդանյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության հյուսիս-արևելյան տարածաշրջանային քաղպաշտպանության շտաբի պետ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովին`

ա) հրատապ միջոցներ ձեռնարկել Նոյեմբերյանի, Իջևանի, Տաուշի, Թումանյանի շրջաններում, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում պաշտպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, տնտեսական, նյութատեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման համար.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունը տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, բնակչության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքներին.

գ) համակարգել և տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին նպատակաուղղել տարածաշրջանային զինվորական ոստիկանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների գործունեությունը:

3. Հանձնաժողովին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և աջակցել տարածաշրջանային մաքսային ծառայությանը նրա գործունեության արդյունավետության բարձրացման, սահմանային առևտրի կարգավորման, անցումային կետերում օրինականության ու պատշաճ կարգուկանոնի ապահովման ուղղությամբ:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող որոշումները և հրահանգները ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):

5. Պատգամավորների Իջևանի շրջխորհրդի գործկոմին` հանձնաժողովի գործունեության համար նրա նստավայրում` Իջևան քաղաքում ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ