Գլխավոր տեղեկություն
Համար
N 761
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1978/դեկտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.12.1978
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 1978 թ. N 761

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1978 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի «ՍՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 932 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1978 թվականի նոյեմբերի 17-ի N 932 որոշմամբ, ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների Անտառային օրենսդրության հիմունքները գործողության մեջ դնելու կապակցությամբ, հաստատել է ՍՍՀՄ Կառավարության որոշումների առդիր փոփոխությունները:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Հաստատված են

ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի

1978 թ. նոյեմբերի 17-ի

N 932 որոշմամբ

 

ՍՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ 1978 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՍՀՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՄՏՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի սեպտեմբերի 15-ի «ՍՍՀՄ ներքին ջրամբարներում ձկնապաշարների վերարտադրության և պահպանման մասին» N 1045 որոշման մեջ (ՍՍՀՄ ՈԺ, 1958 թ. N 16, հոդվ. 127, 1965 թ. N 24, հոդվ. 205)`

ա) այդ որոշմամբ հաստատված` ՍՍՀՄ ջրամբարներում ձկնապաշարների պահպանման և ձկնորսությունը կարգավորելու մասին կանոնադրության 11-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) փայտեղենի մթերումը (բացի անտառախնամքի հատումների, սանիտարական հատումների և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշված կարգով թույլ տրվող անտառավերականգնողական ընտրովի հատումների կարգով կատարված մթերումներից) կատարել արժեքավոր արդյունաբերական ձկների ձուղբարանները պաշտպանող անտառների արգելագոտիներում, ինչպես նաև ջրամբարի ափից 3 կիլոմետրից պակաս հեռավորության վրա գտնվող անտառներում այն շրջաններում, որտեղ գտնվում են թափառի ու սաղմոնի բազմացման գործարաններն ու տնտեսությունները».

բ) որոշման և դրանով հաստատված Կանոնադրության տեքստում պարունակվող աշխատավորների դեպուտատների սովետների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Աշխատանքի ու աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի վերաբերյալ ցուցումները փոխարինել համապատասխանաբար ժողովրդական դեպուտատների սովետների, ՍՍՀՄ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի վերաբերյալ ցուցումներով:

2. ՍՍՀՄ Մինիստրների խորհդի 1968 թ. մարտի 4-ի «Կոլտնտեսային անտառների մասին կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ» N 144 որոշման մեջ (ՍՍՀՄ ՈԺ, 1968 ., N 5, հոդվ. 24)`

ա) Կոլտնտեսային անտառների կանոնադրության առաջին կետի 2-րդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակության տեքստով.

«Կոլտնտեսային անտառներ են համարվում այն անտառները, որոնք կոլտնտեսություններին են տրվել անժամկետ օգտագործման և սահմանված կարգով գրանցվում են հողահաշվառման փաստաթղթերում: Կոլտնտեսային անտառները գտնվում են կոլտնտեսությունների անժամկետ օգտագործման մեջ».

բ) Կանոնադրության 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Անտառների առաջին խմբին են դասվում գետերի, լճերի, ջրամբարների և ջրային այլ օբյեկտների ափերի անտառների արգելագոտիները, ներառյալ արժեքավոր արդյունաբերական ձկների ձուղբարանները պաշտպանող անտառների արգելագոտիները. հակաէրոզիական անտառները, այդ թվում թեք զառիթափերում անտառատեղամասերը, ժապավենաձև անտառները, տափաստանային փոքր անտառամասերը, երկաթուղիների, համապետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով անտառապաշտպան գոտիները, առանձնապես արժեքավոր անտառազանգվածները. քաղաքների, մյուս բնակավայրերի և արդյունաբերական ձեռնարկությունների շուրջը եղած կանաչ գոտիների անտառները, ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման զոնաների առաջին և երկրորդ գոտիների անտառները, ինչպես նաև այդ զոնաների երրորդ գոտու անտառները, եթե դրանք համապատասխանում են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների Անտառային օրենսդրության հիմունքների 15-րդ հոդվածում նշված առաջին խմբի անտառների հատկանիշներին, առողջարանների սանիտարական պահպանության օկրուգների անտառները. ազգային և բնական պուրակների անտառները, արգելանտառատեղամասերը, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառները, բնական հուշավայրերը, անտառապուրակները, ընկուզաարդյունաբերական զոնաների անտառները, անտառապտղատու տնկարկները, տունդրային և ալպիական անտառները».

գ) Կանոնադրության 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «7. կոլտնտեսային անտառներում տնտեսության վարումը իրականացվում է կոլտնտեսությունների կողմից անմիջականորեն կամ անտառտնտեսությունների վարման միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) միջոցով:

Անտառտնտեսությունը վարելու և անտառները պաշտպանելու համար կոլտնտեսություններն ունեն մասնագետ անտառագործներ, իսկ հրդեհավտանգ շրջանում ժամանակավորապես առանձնացնում են հրշեջ պահակներ:

Կոլտնտեսային անտառներում անտառտնտեսությունը վարելու, անտառային ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և անտառային արհեստագործությունները զարգացնելու համար կոլտնտեսությունները կարող են ուրիշ կոլտնտեսությունների, սովխոզների և այլ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հետ համատեղ ստեղծել անտառտնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկություններ:

Անտառտնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկության (կազմակերպության) մեջ կոլտնտեսության ընդունման մասին որոշումը ընդունվում է կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի (լիազորվածների ժողովի) կողմից:

Անտառատնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկությունը (կազմակերպությունը) իր գործունեությունն իրականացնում է անտառտնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությանը համապատասխան, որը հաստատված է միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների կողմից, համաձայնեցված ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հետ, և տվյալ ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությամբ:

Անտառտնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությունը հաստատվում է մասնակից տնտեսությունների լիազորված ներկայացուցիչների ժողովի կողմից և ենթակա է գրանցման համապատասխան շրջսովետի գործկոմում:

Անհրաժեշտության դեպքում ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով, միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների կողմից սահմանված կարգով կարող են ստեղծվել անտառտնտեսությունների վարման միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) մարզային, երկրամասային, հանրապետական միավորումներ».

դ) Կանոնադրության 8-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակության պարբերություններով`

«Կոլտնտեսային անտառների անտառաշինական աշխատանքներն անցկացնելու համար տիպային պայմանագիրը հաստատվում է ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեի և ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության կողմից:

Միութենական և ինքնավար հանրապետությունների մինիստրների խորհուրդները, երկրգործկոմները և մարզգործկոմները պարտավոր են անտառաշինական ձեռնարկություններին ու կազմակերպություններին օգնություն ցույց տալ կոլտնտեսությունների անտառաշինական գործում».

ե) Կանոնադրության 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Կոլտնտեսային անտառների վիճակի, օգտագործման, վերարտադրության, պահպանման և պաշտպանության նկատմամբ պետական վերահսկողությունը իրագործվում է ժողովրդական դեպուտատների սովետների, նրանց գործադիր և կարգադրիչ մարմինների, ինչպես նաև ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեի և այդ Կոմիտեի անտառային տնտեսության սիստեմի մյուս պետական մարմինների կողմից».

զ) Կանոնադրության 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Կոլտնտեսային անտառներում անց են կացվում հետևյալ անտառահատումները`

ա) առաջին խմբի անտառներում` անտառախնամքի հատումներ, սանիտարական հատումներ և սակավարժեք անտառատնկարկների վերակառուցման հետ կապված հատումներ, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշված կարգով` անտառավերականգնողական հատումներ:

Ազգային և բնական այգիների անտառներում, արգելանտառատեղամասերում, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառներում, բնական հուշավայրերում, անտառայգիներում, ընկուզաարդյունաբերական գոտիների անտառներում, անտառապտղատու տնկարկներում, կանաչ գոտիների անտառայգեմասերում, ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման զոնաների առաջին և երկրորդ գոտիների անտառներում ու առողջարանների սանիտարական պահպանման օկրուգների առաջին և երկրորդ զոնաների անտառներում, հակաէրոզային անտառներում և առանձնապես արժեքավոր անտառազանգվածներում թույլատրվում են միայն անտառախնամքի և սանիտարական հատումներ:

Արժեքավոր արդյունաբերական ձկների ձուղբարանները պաշտպանող արգելանտառագոտիներում անց են կացվում անտառախնամքի ու սանիտարական անտառահատումներ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշված կարգով թույլ են տրվում ընտրովի անտառավերականգնողական հատումներ.

բ) երկրորդ խմբի անտառներում` գլխավոր օգտագործման հատումներ, անտառախնամքի հատումներ, սանիտարական հատումներ և սակավարժեք անտառատնկարկների վերակառուցման հետ կապված հատումներ:

Առաջին և երկրորդ խմբի անտառահատումներում կարող են անցկացվել նաև այլ հատումներ (հիդրոհանգույցների, խողովակատարերի, ճանապարհների շինարարության հետ կապված, ինչպես նաև անտառուղիների գցման, հակահրդեհային փոսերի ստեղծման և այլնի ժամանակ անտառատարածությունների մաքրում):

Կոլտնտեսային անտառներում հատումների անցկացման կարգը սահմանվում է Կոլտնտեսային անտառներում տնտեսության վարման կանոններով».

ե) որոշման և դրանով հաստատված Կանոնադրության տեքստում պարունակվող ցուցումները աշխատավորների դեպուտատների սովետների, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Անտառային տնտեսության պետական կոմիտեի, միջկոլտնտեսային անտառտնտեսությունների և անտառապետությունների նկատմամբ, Գյուղատնտեսական արտելի կանոնադրության վերաբերյալ համապատասխանորեն փոխարինել ժողովրդական դեպուտատների սովետների, ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեի անտառային տնտեսության վարման միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների), Կոլտնտեսության կանոնադրության վերաբերյալ ցուցումներով:

3. ՍՍՀՄ Անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստրության կանոնադրության մեջ, որը հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1969 թ. հուլիսի 24-ի N 587 որոշմամբ (ՍՍՀՄ ՈԺ, 1969 թ., N 19, հոդվ. 108)`

ա) 6-րդ կետի «բ» ենթակետում ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Անտառային տնտեսության պետական կոմիտեի վերաբերյալ ցուցումը փոխարինել ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեի վերաբերյալ ցուցումով.

բ) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) որոշում է, պահպանելով ՍՍՀ Միության անտառային օրենսդրության հիմունքների պահանջները, անտառամթերման աշխատանքների անցկացման գործում բոլոր անտառամթերողների համար պարտադիր տեխնիկական քաղաքականությունը, որը հիմնված է առաջադիմական տեխնոլոգիական պրոցեսների, մեքենաների և մեխանիզմների կիրառման վրա»:

4. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1972 թ. մայիսի 15-ի N 1013 կարգադրության 3-րդ կետում «բացառությամբ ձուղբաբուծական կետերի և լճերի ափերին տեղադրված արգելված անտառաշերտերից» բառերը փոխարինել հետևյալ բառերով` «(բացի արգելանտառներից, ազգային և բնական այգիներից, արգելանտառատեղամասերից, գիտական կամ պատմական նշանակություն ունեցող անտառներից, բնական հուշավայրերից, անտառայգիներից, ընկուզաարդյունաբերական զոնաների անտառներից, անտառապտղատու տնկարկներից, քաղաքային անտառներից, կանաչ զոնաների անտառայգեմասերից, ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման զոնաների առաջին և երկրորդ գոտիների անտառներից և առողջավայրերի սանիտարական պահպանման օկրուգների առաջին և երկրորդ զոնաների անտառների, պետական անտառաշերտերից, հակաէրոզիական անտառներից, առանձնապես արժեքավոր անտառազանգվածներից, արժեքավոր արդյունաբերական ձկների ձուղբարանները պաշտպանող անտառների արգելագոտիներից)»: