Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.11.2010-01.01.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1215
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 50-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացու» բառից հետո լրացնել «, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 55.  Կենսաթոշակ վճարելը

 

1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպությունների միջոցով:

3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներից:

4. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի և բանկի միջև կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է ոչ ուշ, քան նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու (կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «վճարվել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չստացած ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա կենսաթոշակի գումարը ներառյալ, կամ լիազորագրի գործողությունը դադարելը:».

3) 3-րդ մասի «Կասեցված կամ դադարեցված» բառերը փոխարինել «Դադարեցված» բառով.

4) 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժարանում հիվանդանոցային բուժում ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 59.  Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

 

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սույն օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթը չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:».

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.».

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքում` տասներկու ամսվա ընթացքում սույն օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու դեպքում բանկի տրամադրած տեղեկատվության հիման վրա:».

4) 4-րդ մասի 4-րդ կետին հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:»:

 

Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով» բառերը.

2) 1-ին մասի «վեց» բառը փոխարինել «երեք» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«Թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:».

4) 4-րդ մասի «թաղման նպաստ է վճարվում այն oրենքով, որով հաշվարկված նպաստի չափն ավելի բարձր է» բառերը փոխարինել «վճարվում է թաղման մեկ նպաստ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-132-Ն