ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 1984 թ. N 683
Քաղ. Երևան
ՍՄԿԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1984 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի «ԱՆՏԱՌԱՀՈՒՄՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 890 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.
1. Կուսակցության քաղկոմներին և շրջկոմներին` բարձրացնել ուշադրությունը անտառային և փայտամշակման արդյունաբերության և անտառային տնտեսության ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ, միջոցներ ձեռնարկել այդ ճյուղերում գործող կուսակցական կազմակերպությունների ղեկավարումը բարելավելու ուղղությամբ: ՍՄԿԿ XXVI համագումարի և ՍՄԿԿ կենտկոմի հաջորդող պլենումների լույսի ներքո ուժեղացնել մասսայական-քաղաքական և կազմակերպչական աշխատանքը անտառային ու փայտամշակման արդյունաբերության և անտառային տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվներում, այն ավելի սերտորեն կապել արտադրական խնդիրների հետ, բարձրացնել սոցիալիստական մրցության գործունեությունը, մշտապես հոգալ բանվորների և մասնագետների աշխատանքի ու կենցաղի պայմանների բարելավման և կադրերի ամրապնդման մասին: Բարձրացնել պահանջկոտությունը տնտեսական ղեկավարների նկատմամբ` նրանց ղեկավարած ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից սահմանված պլանային առաջադրանքների կատարումն ապահովելու համար:
2. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին` ուժեղացնել ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքը, կտրականապես վերացնել տեղական անտառահումքային ռեսուրսների օգտագործման մեջ տեղ գտած թերությունները: Ակտիվորեն զարգացնել արտադրական կարողությունները անտառի խնամքի հատումներից ստացվող փայտանյութի լրիվ վերամշակման, երկրորդային փայտահումքի փայտամշակման թափոնների ու մակուլատուրայի առավելաչափ օգտահանման ապահովման համար, նկատի ունենալով անտառարտադրանքի թողարկման ավելացումը:
3. Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1985 թվականին մշակել և 1986-1990 թվականներին իրականացնել միջոցառումներ փայտանյութի մթերման և առաքման կարգավորման ուղղությամբ, ապահովելով անտառամթերման ձեռնարկությունների խոշորացումը և մանր, տնտեսապես սակավարդյունավետ տեղամասերի վերացումը, անտառահատման ֆոնդի և փայտանյութի թափոնների լրիվ ու ռացիոնալ օգտագործումը, անտառամթերման աշխատանքների արտադրության տեխնոլոգիայի և աշխատանքի կազմակերպման բարելավումը:
4. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ երկրի տնտեսության հետագա զարգացման, անտառների ժամանակին վերարտադրության և փայտանյութի և անտառային այլ արտադրանքի նկատմամբ ժողովրդական տնտեսության և բնակչության պահանջմունքի պլանաչափ բավարարման, անտառահումքային ռեսուրսների առավել լրիվ և արդյունավետ օգտագործման նպատակով ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1984 թ. օգոստոսի 20-ի N 890 որոշմամբ`
ա) հանձնարարել են ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը և ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` անտառային ռեսուրսների օգտագործմանը գիտականորեն հիմնավորված մոտեցման հիման վրա մշակել և իրականացնել միջոցառումներ անտառային ու փայտամշակման արդյունաբերության և անտառային տնտեսության կայուն աշխատանքի, անտառային արտադրանքի արտադրության ընդլայնման և մատակարարողներին առաքման համար ռեզերվների և հնարավորությունների լրիվ օգտագործման ապահովման ուղղությամբ:
Ընդ որում, հատուկ ուշադրություն են դարձրել արտադրության արդյունավետության բարձրացման, արտադրանքի որակի բարելավման, փայտահումքի կոմպլեքսային վերամշակման, դրա կորուստների կրճատման, ինչպես նաև գոյություն ունեցող սարքավորման, մեքենաների և մեխանիզմների օգտագործման բարելավման, աշխատանքի արտադրողականության անշեղ աճի, տնտեսական հաշվարկի ամրապնդման և անտառամթերումների ու անտառային տնտեսության վարման կուլտուրայի զգալի բարձրացման անհրաժեշտության վրա.
բ) նպատակահարմար են գտել մինչև 1990 թվականը փայտանյութի մթերման և առաքման աշխատանքների կատարումը առավելապես կենտրոնացնել ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի ու փայտամշակման արդյունաբերության մինիստրության ձեռնարկություններում և միավորումներում, ուր այդ մինիստրությունը հանդիսանում է հիմնական անտառամթերող:
Սահմանել են, որ այդ կապակցությամբ տվյալ միջոցառման իրականացման հետ միասին սահմանված կարգով ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրության տնօրինությանն են հանձնվում անտառամթերման ձեռնարկությունները, կազմակերպությունները, անտառակետերը և նշված շրջաններում գտնվող մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների տեղամասերը (բացի պաշտպանության մինիստրության, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության ձեռնարկություններից, ինչպես նաև անտառանյութերի նկատմամբ կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների պահանջմունքը ապահովող մինիստրությունների ու գերատեսչությունների ձեռնարկություններից).
գ) հանձնարարել են ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը և ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին`
մշակել և տասներկուերորդ հնգամյակում իրականացնել միջոցառումներ անտառահատման ֆոնդի առավել լրիվ և ռացիոնալ օգտագործման ու կլոր անտառանյութերի ելուստի ավելացման ուղղությամբ փայտանյութի բաժանման և տեսակավորման բարելավման հաշվին.
անտառամթերման նոր ձեռնարկությունների շինարարության նախագծերում նախատեսել հատման համար նախատեսված տնկարկներում ամբողջ փայտանյութի օգտագործումը.
ապահովել հատված մասերում անտառների վերականգնմանը և դրանք հրդեհներից պահպանմանը ուղղված միջոցառումների անցկացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անտառամթերման ձեռնարկությունների պահպանման նկատմամբ, հատված տեղերում անտառների տնտեսա- նաև ապահովել արտադրական ֆոնդերի, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
դ) հանձնարարել են ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` ուժեղացնել պետական վերահսկողությունը բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, կոոպերատիվ, հասարակական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների և քաղաքացիների կողմից անտառից օգտվելու սահմանված կարգի, անտառային տնտեսության վարման կանոնների պահպանման նկատմամբ, հատված տեղերում անտառների տնտեսապես արժեքավոր տեսակներով ժամանակին և լրիվ վերականգնման, անտառների արդյունավետության բարձրացման, դրանք հրդեհներից պահպանման ուժեղացման և վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանման նկատմամբ.
ե) հանձնարարել են ՍՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեին, ՍՍՀՄ գիտությունների ակադեմիային` ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրության, ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեի, ՍՍՀՄ շահագրգռված մինիստրությունների ու գերատեսչությունների և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների հետ համատեղ մինչև 1985 թվականի վերջը մշակել և միջոցներ ձեռնարկել ՍՍՀՄ-ի եվրոպական մասում անտառահումքային ռեսուրսների առավել լրիվ և ռացիոնալ օգտագործման ուղղությամբ, այդ թվում առաջին խմբի անտառներում, նկատի ունենալով ապահովել տեղական անտառահումքային ռեսուրսների արդյունավետ յուրացումը, անտառները պաշտպանության խմբերին և կատեգորիաներին դասելու կարգի կատարելագործումը, անտառի հատումների տարիքի հիմնավորված որոշումը. բարելավել մայրու անտառներում տնտեսության կազմակերպումը և վարումը` այդ անտառների հարստությունների լրիվ և կոմպլեքսային օգտագործման ու վերարտադրության նպատակով, ներառյալ հասուն փայտանյութը, ընկույզը, սունկը, հատապտուղները և դեղահումքը.
զ) հանձնարարել են ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը և ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` անտառի վերարտադրության, փայտանյութի մթերման և լրիվ վերամշակման ուղղությամբ մշտապես գործող անտառային կոմպլեքսային ձեռնարկությունների ստեղծումը արագացնելու նպատակով`
մշակել և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների համաձայնությամբ 1984 թվականին հաստատել 1985-1990 թվականներին այդպիսի ձեռնարկությունների կազմակերպման ծրագիրը, նախատեսելով դրանց ստեղծումը առաջին հերթին անտառահումքային սահմանափակ ռեսուրսներով շրջաններում, մարու անտառներում, ինչպես նաև անտառավերամշակման խոշոր ձեռնարկությունների գործունեության գոտիներում.
մշակել և ՍՍՀՄ պետպլանի ու ՍՍՀՄ միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների համաձայնությամբ 1984 թվականին հաստատել անտառների վերարտադրության, փայտանյութի մթերման և լրիվ վերամշակման գծով անտառային կոմպլեքսային ձեռնարկությունների մասին կանոնադրությունը և այդ ձեռնարկությունների արտադրատնտեսական գործունեության հիմնական պլանային ցուցանիշների ցանկը.
է) հանձնարարել են ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությանը` ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեի և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների մասնակցությամբ քննության առնել կոլտնտեսային անտառներին և սովխոզներին կցված անտառների օգտագործման արդյունավետության հարցը, մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ այդ անտառների առավել լրիվ և ռացիոնալ օգտագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
ը) հանձնարարել են ՍՍՀՄ պետմատին, ՍՍՀՄ պետպլանին, հաղորդակցության ճանապարհների մինիստրությանը, ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը և ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` անտառային բեռների հանդիպական և գերհեռավոր փոխադրումների վերացման նպատակով ՍՍՀՄ շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների ու միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների մասնակցությամբ մշակել և 1985 թվականին հաստատել այդ բեռների փոխադրումների ռացիոնալ սխեմաները, ներառյալ դրանց առաքումը ավտոմոբիլային, ջրային և խառը տեսակի փոխադրամիջոցներով, նախատեսելով դրանցում ջրի վրայով փայտի փոխադրումների ծավալների ավելացումը.
թ) հանձնարարել են ՍՍՀՄ պետմատին` փոխադրումների ռացիոնալիզացումն ապահովելու և անտառային բեռների մատակարարման կազմակերպումը բարելավելու համար 1985-1990 թվականներին իրականացնել անտառային գործող բազաների և պահեստների ընդլայնումը ու նորերի կառուցումը, նկատի ունենալով դրանց բեռնաշրջանառության կարողությունները հասցնել տարեկան մինչև 15 մլն խոր. մ անտառանյութի:
Հանձնարարել են ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը և ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` ՍՍՀՄ պետմատի ու հաղորդակցության ճանապարհների մինիստրության հետ համատեղ 1984-1990 թվականներին իրականացնել միջոցառումներ անտառանյութերի բեռնաթափման կետերի ամրապնդման, մեքենայացման միջոցների զարգացման և մերձռելսային անտառային պահեստներում բանվորների աշխատանքի կազմակերպման կատարելագործման ուղղությամբ: Մինչև 1990 թվականը այդ միջոցառումների իրականացման և փայտանյութ սպառողների անտառային բազաների զարգացման հաշվին անտառաբեռների առաքման ծավալը երկաթուղային առաքման և աստիճանական երթուղիներով հասցնել երկրում, ամբողջությամբ վերցրած, երկաթուղիներով այդպիսի բեռների առաքման ընդհանուր ծավալի մինչև 35 տոկոսի.
ժ) հանձնարարել են ՍՍՀՄ պետպլանին, ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությանը, ՍՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1986-1990 թթ. հնգամյա պլանում և տարեկան պլաններում նախատեսել կապիտալ ներդրումներ բնակարանային շինարարության համար` մինիստրության և կոմիտեի կազմակերպություններում յուրաքանչյուր աշխատողի համար 0,6 քառ. մետրից ոչ պակաս հաշվարկով, բնակելի տների շահագործումն ապահովող չափերով: Ընդ որում, ապահովել անտառամթերման արդյունաբերության ձեռնարկությունների աշխատողների բնակարանային-կենցաղային պայմանների առաջնահերթ բարելավումը.
ի) սահմանել են, որ ՍՍՀՄ անտառային, ցելյուլոզի-թղթի և փայտամշակման արդյունաբերության մինիստրությունը առաջատար է փայտանյութը փտումից և այրումից պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքների անցկացման գործում և նրա վրա դրվում են փայտը և փայտանյութը հականեխիչներով տոգորման և փայտանյութի չորացման տեխնոլոգիայի բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության անցկացման, փայտը և փայտանյութը փտումից պաշտպանելու արդյունավետ միջոցների և եղանակների ու փայտանյութից իրերի պատրաստման տեխնիկական պայմաններից կախված փայտանյութի պաշտպանական մշակման տեխնոլոգիական ռեժիմների մշակման, փայտանյութի պաշտպանման քիմիական միջոցների և այդ նպատակների համար անհրաժեշտ սարքավորումների մշակման և արտադրության համար հայտերի ու տեխնիկատնտեսագիտական պահանջագրերի պատրաստման, փայտանյութի կոնսերվացման, հականեխման, չորացման և պաշտպանական մշակման այլ տեսակների համար արտադրամասերի ու կայանքների տիպային նախագծերի մշակման, մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից կատարվող պաշտպանական մշակման աշխատանքների կոորդինացման իրականացման ֆունկցիաները.
լ) հանձնարարել են ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությանը` 1985-1986 ուսումնական տարվանից սկսած ապահովել փայտանյութի և դրանից պատրաստված իրերի պաշտպանական մշակման բնագավառում բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը` այդ մասնագետների նկատմամբ ժողովրդական տնտեսության պահանջմունքը բավարարելու համար:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |