Գլխավոր տեղեկություն
Համար
N 2031-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2031-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 1 և 3 աղյուսակներում կատարել փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցման աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին թույլտվություն տալու մասին» N 521-Ն որոշման 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում «18.6 տոկոսի չափով» բառերը փոխարինել «23.65 տոկոսի չափով» բառերով.

2) 2-րդ ենթակետում «2024 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2025 թվականի մարտի 31-ը» բառերով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի վերանորոգման մնացորդային աշխատանքների իրականացման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում մինչև 10.54 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2031-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: