ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2004-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 681-Ա ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1462-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 681-Ա և դեկտեմբերի 13-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 1462-Ա որոշումների 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) այդ տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|