Գլխավոր տեղեկություն
Համար
N 903-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 903-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը» ծրագրի մասին» N 738-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «350,000,000» թիվը փոխարինել «540,000,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 903-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 738-Ա որոշման

.

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ»

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Աջակցել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիր համայնք, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

540,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում ապաստանած բռնի տեղահանված բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Լեռնային Ղարաբաղից 1500 տեղահանվածների համար վարձակալված կացարանների վերանորոգում ու կահավորում (անհրաժեշտության դեպքում)՝ 200,000,000 դրամ.

2) անհրաժեշտ սննդի, վառելանյութերի, անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների տրամադրում՝ 340,000,000 դրամ.

3) նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կացարանների վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 200,000,000 դրամ.

2) կահույքի և կահավորանքի ձեքբերում՝ 100,000,000 դրամ.

3) անկողնային, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 100,000,000 դրամ.

4) սննդամթերքի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ.

5) վառելանյութերի ձեռքբերում՝ 70,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չի նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան