Գլխավոր տեղեկություն
Համար
N 2012-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2012-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» կետով.

 

«

ե) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ

հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում

B

B

H

B

B

E*

».

 

2) որոշման N 1 հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի՝ հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող՝

ա. 17-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «Երեք» բառը փոխարինել «Առաջին» բառով,

բ. 18-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունում «մոնոնուկլեոզով հիվանդացած» բառերը փոխարինել «մոնոնուկլեոզի սուր փուլում գտնվող» բառերով,

գ. 20-րդ հոդվածի իններորդ պարբերության երկրորդ նախադասությունում «, եթե նրանց մոտ բացակայում են հորմոնալ խանգարումները» բառերը և երրորդ նախադասությունում «, որոնց մոտ չկա հորմոնալ խանգարում,» բառերը հանել,

դ. 20-րդ հոդվածի քսաներորդ պարբերությունում «հորմոնալ» բառը փոխարինել «TSH-ի, FT-4-ի» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սուբկլինիկական հորմոնային շեղումներով սույն հոդվածի «դ» կետով տարկետում տրվում է մեկ անգամ՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները։»,

ե. 21-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից «, շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար» բառերը հանել և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն հոդվածի «գ» կետով տարկետում տրվում է մեկ անգամ՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները:»,

զ. 26-րդ հոդվածի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի «ե» կետով տարկետում տրվում է մեկ անգամ՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա», «բ» կամ «գ» կետերով սահմանված վիճակները։»,

է. 30-րդ հոդվածի հինգերորդ պարբերության վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն հոդվածի «դ» կետով տարկետում տրվում է մեկ անգամ՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները:»,

ը. 30-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունից «չափսերի պահպանման կամ» բառերը հանել,

թ. 30-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունից «կամ կալցինատները խումբը» բառերը և «, եթե այն չի հանգեցնում լյարդի ֆունկցիայի խանգարման» բառերը հանել,

ժ. 30-րդ հոդվածի ութերորդ պարբերությունում «մինչև մեկ տարի ժամկետով, որից հետո՝ փորձաքննություն «գ» կամ «բ» կետով» բառերը փոխարինել «՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները» բառերով,

ժա. 34-րդ հոդվածի երկրորդ պարբերության 10-րդ ենթակետում «և լեղապարկի» բառերը հանել,

ժբ. 34-րդ հոդվածի երրորդ պարբերության վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները, երբ առկա է լեղու արտահոսքի կամ լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից):»,

ժգ. 34-րդ հոդվածի չորրորդ պարբերության 2-րդ ենթակետը «խոլեստերոզը» բառից հետո լրացնել «, լեղապարկի բնածին բացակայությունից կամ հեռացումից հետո վիճակները (հեռացումից առնվազն մեկ տարի անցնելուց հետո), երբ առկա չէ լեղու արտահոսքի և լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի խանգարում (ուղղակի բիլիրուբինի կայուն բարձրացում 15 մկմ/լ-ից)» բառերով,

ժդ. 34-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին ենթակետը «ամիս» բառից հետո լրացնել «կամ լեղապարկի հեռացումից հետո վիճակները, երբ հեռացումից հետո չի անցել մեկ տարի» բառերով,

ժե. 47-րդ հոդվածի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ոչ լրիվ ինվոլյուցիոն թիմուս ունեցող անձինք փորձաքննվում են «գ» կետով։»,

ժզ. 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 48. Ներառում է աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդությունները, բնածին արատները, վնասումների հետևանքները և հետվիրահատական վիճակները, որոնք փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանի:

«Ա» կետին են վերաբերում՝

1) կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

2) վերջույթների խցանող աթերոսկլերոզը, էնդարտերիտը, թրոմբանգիտը, աորտոարտերիտը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

3) աորտայի աթերոսկլերոզը, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանումը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և ֆունկցիայի խանգարման աստիճանից).

4) դռներակի կամ սիներակի թրոմբոզը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

5) խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքները, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը.

6) Կավա ֆիլտրի առկայությունը (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

7) խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո վիճակները՝ նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

8) հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոտրոմբոզը, երակների խրոնիկ հիվանդությունը C5-C6՝ խոցերի և հետխոցային սպիների առկայությամբ (CEAP դասակարգում): Վիրահատական ցուցման դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողներին առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով.

9) երակների խրոնիկ հիվանդությունը C4 (CEAP դասակարգում)` հիպերպիգմենտացիայով և կամ երակային էկզեմայով, մաշկի լիպոդերմատոսկլերոզով և կամ ատրոֆիայով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, որից հետո փորձաքննությունն իրականացվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի՝ «բ» կամ «գ» կետով).

10) փղագարությունը և երրորդ-չորրորդ փուլի լիմֆեդեման:

«Բ» կետին են վերաբերում՝

1) երակների խրոնիկ հիվանդությունը C3 (դասակարգում ըստ СЕАР)` կայուն այտուցով (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառության և գործառույթի խանգարման աստիճանից).

2) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը` տրոֆոպարալիտիկ փուլում (խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով).

3) երկրորդ փուլի լիմֆեդեման.

4) ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:

«Գ» կետին են վերաբերում՝

1) երակների խրոնիկ հիվանդությունը С2 (դասակարգում ըստ СЕАР)` ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններով.

2) երակների խրոնիկ հիվանդությունը С0-С1 (դասակարգում ըստ СЕАР)` բացակայում են ՔԵԱ օբյեկտիվ նշաններ կամ առկա են միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ.

3) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները՝ անգիոսպաստիկ փուլում (դաստակի և/կամ ոտնաթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ).

4) առաջին փուլի լիմֆեդեման՝ ոտնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որն անհետանում է հանգստից հետո.

5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:

«Դ» կետով են փորձաքննվում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը, II փուլի լիմֆեդեման՝ արյան կամ ավշային շրջանառության ժամանակավոր խանգարումով:

Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ: Փորձաքննական եզրակացությունը կայացվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:

Պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները` անգիոպարալիտիկ փուլում, որոնք ուղեկցվում են ցրտային գրգռիչով պայմանավորված կայուն այտուցով, փորձաքննվում են «ե» կետով` 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով:

Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայությանը խոչընդոտ չի հանդիսանում: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով: Հետազոտության մեթոդներն ըստ ցուցումների՝

1) դուպլեքս սկանավորում.

2) կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա.

3) ուղղակի անգիոգրաֆիա.

4) ՄՌՇ անգիոգրաֆիա:»,

ժէ. 89-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունը «Սեբորեային մաշկաբորբը» բառերից հետո լրացնել «, հասարակ մաշկաբորբը» բառերով,

ժը. 89-րդ հոդվածի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եղունգների դիստրոֆիկ հիվանդություններով (դաստակների և (կամ) ոտնաթաթերի 5 և ավելի եղունգների ախտահարումները) սույն հոդվածի «գ» կետով տարկետում տրվում է մեկ անգամ՝ 1 տարի ժամկետով, և տարկետում ստացած անձը տարկետման ընթացքում դիտարկման, ստացած բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքերում տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվում «ա» կամ «բ» կետերով սահմանված վիճակները։».

3) որոշման N 2 հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում՝

ա. «48գ» հիվանդություններին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

48գ

             

*

»,

 

բ. «48գ» հիվանդություններին վերաբերող տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «48ե» հիվանդություններին վերաբերող տողով․

 

«

48ե

               
».

 

4) որոշման N 2 հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում «48բ» հիվանդություններին վերաբերող տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «48ե» հիվանդություններին վերաբերող տողով․

 

«

48ե

               
».

 

5) որոշման N 2 հավելվածով սահմանված քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժություններում «48գ» հիվանդություններին վերաբերող տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «48ե» հիվանդություններին վերաբերող տողով․

 

«

48ե

                   
»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 61-րդ կետի 12-րդ ենթակետից «կամ լեղապարկի» բառերը հանել։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ», «է», «ժ» ու «ժը» պարբերությունների գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բուժման համար տարկետում ստացած անձանց վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան