Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-115-Ն-45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.12.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-115-Ն-45

 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 35-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Ավան» բառով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Աբելյան Գարիկ Արթուրի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քրեական» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարաքեհյան Անի Հակոբի» բառերը փոխարինել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 25-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արամ Համլետի» բառերը փոխարինել «Կարաքեհյան Անի Հակոբի» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Գյումրի» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Շիրակի մարզի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Սաֆարյան Հովհաննես Կարենի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քրեական» բառով,

5) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4.1-ին կետի «Դատավոր» սյունակի «Աբելյան Գարիկ Արթուրի» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2024 թ. դեկտեմբերի 13

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2024 թվական: