ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4800-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.4043-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով 07.10.2024 թվականի կադաստրի կոմիտեի N ԱՏ-07102024-01-0190 տեղեկանքը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.4043-Ա որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«7) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը` համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության` կազմում է 16318 /տասնվեց հազար երեք հարյուր տասնութ/ ՀՀ դրամ (27,7քմ x 58908 x 1%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 58908 ՀՀ դրամ:»»:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|