ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1251-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի 262-րդ տողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝
1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի 432 տեղ հզորության նոր շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի փետրվարի 9-ին «Էկո Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/13 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները․
2) Հայաստանի Հանրապետության Այրում քաղաքի Հ. Մալինյանի անվան միջնակարգ դպրոցի նոր ուսումնական շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի մարտի 26-ին «Վի Քեյ Գրուպ», «Դակշին» և «Հրշեջ Շահ-Ար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքված պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/37 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունները կատարելիս ծավալները վերահաշվարկելիս հիմք են ընդունվում պայմանագրերին կից ծավալաթերթերով սահմանված աշխատանքների կատարման նախահաշվային միավոր գները, իսկ նոր տողերի առաջացման դեպքում՝ սահմանված կարգով հաշվարկված և դրա արդյունքում նախագծային փաստաթղթերով նախատեսված միավոր գները: Ընդ որում՝ վերահաշվարկը կատարվում է՝
1) տեղակապումն իրականացնող նախագծող կազմակերպության կողմից, և տեղակապման նախագծի հետ ներկայացվում է պարզ փորձաքննության.
2) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությամբ նախատեսված կարգավորումը։
(1-ին կետը լրաց. 12.12.24 N 1980-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2024, N 1980-Ա | 14.12.2024, N 1251-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|