Գլխավոր տեղեկություն
Համար
N 1983-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1983-Ա

 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեում գտնվող անշարժ գույքից 18,09 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արշակունյաց 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 985,86 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1566474), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 188,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2184009), Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի 7 հասցեում գտնվող անշարժ գույքից 33,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 2203520), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Երևան-Սևան մայրուղի 2309 հասցեում գտնվող անշարժ գույքից 115,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1566474), Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Էջմիածին-Չոբանքարա խճուղի 23 հասցեում գտնվող անշարժ գույքից 2199,58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 12032018-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 186,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N Գ 18122020-01-0001), Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Հառիճ 3014 հասցեում գտնվող անշարժ գույքից 54 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1389924), Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տավրոսի 20 հասցեում գտնվող անշարժ գույքից 70,94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1920985), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս Նարեկացու 5 հասցեում գտնվող անշարժ գույքից 85,99 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (վկայական N 1641842) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 286.210.1016083) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպության կողմից, սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

2) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ