Գլխավոր տեղեկություն
Համար
N 4745-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4745-Ա

«06» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՉԱՐԲԱԽ 3-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.19/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻՆԵ ՊԵՏԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարինե Պետիկի Գալստյանի (ծնված 13.02.1963թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.11.2023թ. հ.ԱՏ-21112023-01-1047 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.12.2023թ. հ.Հ-16031 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.10.2024թ. հ.20-Ել-Դ-137092-23 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց հ.19/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց հ.19/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարինե Պետիկի Գալստյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 106.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 106.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց հ.19 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց հ.19/2 տուն» հասցեն:

4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Շենգավիթ, Ն.Չարբախ 3-րդ փողոց հ.19/2 հասցեում գտնվող 106.63քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան