Գլխավոր տեղեկություն
Համար
N 871-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 871-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2024 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և օժանդակ նյութերի ձեռքբերում՝ 991,516 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00861435) հետ 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սոֆադ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00019746) հետ 2024 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03536005) հետ 2024 թվականի նոյեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական սեղանների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Մեջդելանի Ինջինեյրինգ և Թրեյդինգ Սել ԷԼԷլՍի ընկերության (Նարիման Չալուի կենտրոն, Բեյրութ, Լիբանան) հետ 2024 թվականի նոյեմբերի 18-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում և մասնագետների այցի իրականացում՝ 1,710 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) ԲամբուԷյջԱր ընկերության (42 Ֆյուչըր Վեյ 42020, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ 2024 թվականի նոյեմբերի 12-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրի ձեռքբերում՝ 37,102.93 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

09.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան