ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-114-Ն-43 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 6-րդ կետի «Նստավայր» սյունակի «Կենտրոն» բառը փոխարինել «Ավան» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Գրիգորյան Տաթևիկ Հրաչի» բառերը փոխարինել «Կարապետյան Արտակ Հայկի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
« | |||||
| |||||
», |
3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «34» թիվը փոխարինել «35» թվով,
4) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Հրազդան» բառը փոխարինել «Աբովյան» բառով,
5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
« | |||||
| |||||
», |
6) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
7) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
« | |||||
| |||||
», |
8) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «10» թիվը փոխարինել «11» թվով,
9) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
« | |||||
| |||||
», |
10) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «7» թիվը փոխարինել «8» թվով,
11) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարապետյան Արտակ Հայկի» բառերը հանել,
12) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայր» սյունակը լրացնել «քաղաք Կապան» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Կապանի, Մեղրիի վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Դավթյան Կարինե Արմանի» բառերով, իսկ մասնագիտացում սյունակը լրացնել «Քրեական» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
2024 թ. դեկտեմբերի 9 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|