Գլխավոր տեղեկություն
Համար
N 847-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 847-Ա

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱԳԵՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,596,924 դրամ արժողությամբ «Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05550519) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շավ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02225359) 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N CAS/24/65 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,388,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Շինմոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05544541) 2024 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N CAS/24/67 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում` 1,208,757 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

27.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 847-Ա որոշման

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱԳԵՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար գյուղատնտեսական դասընթացների կենտրոնի հագեցում՝ ջեռուցման համակարգի և սառնարանի մատակարարում ու տեղադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան միջոցով

4.

Ծրագիրը կատարողը

«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ՀՎՀՀ՝ 05550519

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

2,596,924 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի Գյումրի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ արժողությամբ, նախատեսում է իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,388,167 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ջեռուցման համակարգի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 1,208,757 դրամ.

2) սառնարանի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1 հատ, 1,388,167 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

27.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ