ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1109-Ա
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-363-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1109-Ա որոշման |
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Կադաստրի կոմիտեում գնահատողների ինքնա- կարգավորվող կազմակեր- պությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաման |
Կադաստրի կոմիտե |
2025 թ. հունվարի 5 |
2025 թ. հունվարի 24 |
Ֆինանսա- չի պահանջվում: |
«Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-363-Ն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 24․1-ին հոդվածի 1-ին մաս |
2. |
«Գնահատողների ինքնա- կարգավորվող կազմակեր- պությունների կողմից ամենամյա հաշվետվություն- ները Կադաստրի կոմիտե ներկայացնելու կարգը սահ- մանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաման |
Կադաստրի կոմիտե |
2025 թ. հունվարի 5 |
2025 թ. հունվարի 24 |
Ֆինանսա- չի պահանջվում: |
«Գնահատման գործու-նեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխու-թյուններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-363-Ն օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 27-րդ հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
03.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |