ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1896-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 39-րդ կետի 1-ին ենթակետը «կոոպերատիվներ),» բառից հետո լրացնել «համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով),» բառերով.
2) 41.4-րդ կետի՝
ա. 4-րդ ենթակետը և 7-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
բ. 8-րդ ենթակետում «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով,
գ. 12-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
դ. 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով՝
«13) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 12-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը լիզինգառուից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների մասին գրավոր տեղեկացնում է ձեռք բերված շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին։».
3) 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին և 44.2-րդ կետերով՝
«44.1. Սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքին։
44.2. Այն դեպքում, եթե սույն ծրագրի 44.1-ին կետի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է լիզինգառուի կողմից սույն ծրագրի N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունների խախտում, ապա այդ մասին շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսված շահագործման վայրի մարզի համայնքի ղեկավարը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |