Գլխավոր տեղեկություն
Համար
N 201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.07.1996-24.03.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 1996 թվականի N 201

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» N 23 որոշման N 3 հավելվածը:

4. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ վարչապետի 1996 թ.
ապրիլի 1-ի N 201 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

Պաշտոնի անվանումը

Պաշտոնային դրույքաչափը

Քարտուղար-նախարարի առաջին տեղակալ
Քարտուղար-նախարարի տեղակալ|
Վարչապետի խորհրդական
Վարչապետի աշխատակազմի ղեկավար
Հիմնական վարչության (բաժնի) պետ
Ոչ հիմնական բաժնի վարիչ, մամուլի ծառայության պետ
Հիմնական վարչության (բաժնի) պետի տեղակալ
Վարչապետի օգնական
Հիմնական վարչության բաժնի վարիչ
Գլխավոր մասնագետ
Նախարարի աշխատակազմի ղեկավար
Մամուլի ծառայության պետի տեղակալ
Հիմնական վարչության բաժնի վարիչի տեղակալ 
Առաջատար մասնագետ
Նախարարի օգնական
Ոչ հիմնական բաժնի վարիչի տեղակալ
Ընդունարանի վարիչ
Բյուրոյի վարիչ
Խմբի ղեկավար
Առաջին կարգի մասնագետ
Մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանի վարիչ
Ավագ տեսուչ
Տեսուչ, պահեստապետ, առաջին կարգի
Մեքենագրուհի

37000
35000
37000
37000
35000
20000
27000
27000
22000
17000-20000
22000
20000
17000
14000-17000
15000
20000
15000
15000
14000
13000-15000
13000
11000
 
9000

(հավելվածը փոփ. 12.07.96 N 419)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.03.1998, N 128 24.03.1998, N 201
12.07.1996, N 419 12.07.1996, N 201
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան