Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 1993 թվականի N 12

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ 1918-1923 ԹԹ.» ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչության հրատարակած «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» ժողովածուի գիտաքաղաքական մեծ կարևորությունից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունն ու ժողովածուի իրացման բարեգործական նպատակը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ազատել Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչության հրատարակած «Լեռնային Ղարաբաղը 1918-1923 թթ.» փաստաթղթերի և նյութերի ժողովածուի իրացումն ավելացված արժեքի հարկից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ