Գլխավոր տեղեկություն
Համար
N 852-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 852-Ա

 

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 64,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անի Բեզիկյան երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05513266) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N 05-70-0-19-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N 11-0096-0-19-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 011.02.14 9848 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 8,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված՝ N 0439557 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի մայիսի 13-ին կնքված՝ N 4011245 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 852-Ա որոշման

 

«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԻ ԲԵԶԻԿՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդ ուսանողների անվճար տրամադրել կացարան, որտեղ նրանք կապրեն Երևանում ուսանելու ամբողջ ընթացքում՝ օգտվելով անվճար սննդից, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններից։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Ալեքսան Բեզիկիան (Riva Paradiso 2CH, Roma, Italy)– տարեկան 9,000,000 դրամ

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Domberg 27 85354 Freising, Germany) տարեկան 8,000,000 դրամ

2) «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ (One Hovchild Plaza 4000 Route 66 Tinton Falls, NJ07753, USA) տարեկան 2,500,000 դրամ

3) «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR)» (1060 First Avenue, Suite 400 King of Prussia, PA 19406, USA) տարեկան 2,000,000 դրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանության Տիրամայր Հայաստանի Կուսաստան» կրոնական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 05513266 (քաղ. Գյումրի, Ե. Չարենցի 6)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Երևան քաղաք Թբիլիսյան 19, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

64,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 35 երիտասարդներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) շենքի շահագործման, կահավորման և կոմունալ-կենցաղային ծախսեր` 37,500,000 դրամ (տարեկան՝ 12,500,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․

2) ուսանողներին վիտամիններով և հանքային նյութերով հարուստ տաք սննդի մատուցում օրը 3 անգամ՝ 24,000,000 դրամ (տարեկան՝ 8,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․

3) կենտրոնի բնականոն կենցաղի ապահովման համար անհրաժեշտ տնտեսական պարագաների և գրենական պիտույքների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ (տարեկան՝ 500,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը․

4) ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր՝ 1,500,000 դրամ (տարեկան՝ 500,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2025 թվականի

հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 4,500,000 դրամ (տարեկան՝ 1,500,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

2) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ (տարեկան՝ 1,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

3) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 8,100,000 դրամ (տարեկան՝ 2,700,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

4) հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 900,000 դրամ (տարեկան՝ 300,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

5) շենքերի և տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 18,000,000 դրամ (տարեկան՝ 6,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

6) կահավորման պարագաների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ (տարեկան՝ 1,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

7) սննդի ձեռքբերում՝ 24,000,000 դրամ (տարեկան՝ 8,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

8) տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ (տարեկան՝ 400,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

9) գրենական պիտույքների ձեռքբերում՝ 300,000 դրամ (տարեկան՝ 100,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի․

10) ֆինանսական և ծրագրային աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ (տարեկան՝ 500,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ

մարմինների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան