Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 823-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 92,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված՝ N 0007/07/10/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 823-Ա որոշման

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղ. Երևան, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

92,300,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 248 ուսանողներ.

2) ծագումով Գեղարքունիքի մարզից 60 ուսանողներ, որոնք սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում.

3) Գավառի մանկատան կողմից երաշխավորված, ՀՕՖ-ի երեխաների աջակցության ծրագրի շահառու, միակողմանի ծնողազուրկ, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների 52 երեխաներ.

4) Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն կրթություն ստացող թվով 42 ուսանողներ։

Ընդհանուրը` 402 ուսանող։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ուսանողների՝ 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջադիմության արդյունքների հավաքագրում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը.

2) ՀՕՖ-ի տարբեր կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների ժողովների անցկացում, կիսամյակային արդյունքների ամփոփում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտ ամսին.

3) 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձերի վճարում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 10-ը.

4) հաջորդ ուսումնական տարվա կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը.

5) մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու, կայքերում տեղադրելու միջոցով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը.

6) փաստաթղթային փաթեթների տարածում բուհերում, այլ կրթօջախներում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը.

7) մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

8) դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը.

9) փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը.

10) բոլոր դիմորդների տնայցեր, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը.

11) ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական

առաջադիմությունը.

12) կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն և արդյունքների մասին իրազեկում և հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը.

13) կրթավճարների փոխանցում համապատասխան ուսումնական հաստատություններ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

14) ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

15) բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով (ուսումնական տարվա ողջ ընթացքում).

16) առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)։ Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե ժամանակի ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ վատացել է ուսանողի ակադեմիական առաջադիմությունը։ Նման դեպքերում փոխարեն ընտրվում է նոր ուսանող` ելնելով վերոնշյալ չափանիշներից.

17) ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում).

18) ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում (ուսումնական տարվա ընթացքում).

19) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝

ա) կրթավճարներ 77,000,000 դրամ

բ) կրթաթոշակներ 8,000,000 դրամ

գ) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ

դ) կապի և հաղորդակցության ծառայություններ 1,500,000 դրամ

ե) կոմունալ ծառայություններ 1,800,000 դրամ

զ) գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կապի և հաղորդակցության ծառայություններ 1,500,000 դրամ

2) կոմունալ ծառայություններ 1,800,000 դրամ

3) գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 7,300,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 7.9 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ

2) կապի և հաղորդակցության ծառայություններ 1,500,000 դրամ

3) կոմունալ ծառայություններ 1,800,000 դրամ

4) գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,

3) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների,

4) բոլոր վերը նշված կրթօջախների,

5) երեխաների խնամքի կառույցների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

25.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ