ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4595-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՐ.ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑԻ Հ.196 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Քարտաշյանի դիմումը՝ Հր.Քոչար փողոցի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.196 հասցեում գտնվող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19092024-01-0500 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող շինության զբաղեցրած հողամասը գտնվում է բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.11.2024թ. հ.Դ-143084-24 եզրակացությունը.
1. Հր.Քոչար փողոցի հ.196 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վլադիմիր Քարտաշյանին պատկանող՝ 202.2քմ մակերեսով բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Հր.Քոչար փողոցի հ.196 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը (202.2քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|